Վարչապետի կատարած այցի ընթացքում, որոշակի աշխուժություն մտավ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների մեջ

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը: Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ներկայացնելով ՀՀ գործարար և ներդրումային միջավայրը: Իր ելույթում ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշում ՀՀ առաջատար դիրք է զբաղեցնում ԱՊՀ տարածքում, Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, հանդիսանում է Եվրասիական տնտեսական […]