Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ

ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ: Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները: Սահմանվել է նաև համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը: Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ […]