11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 4, 2015

Դատի են տվել Առաքել Մովսիսյանին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: Առաքել Մովսիսյանը լրատվական միջոցներին տված հարցազրույցներում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին տեղեկատվություն տարածած անձանց վերաբերյալ: 

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է

2015թ. հունիսի 3-ին Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն Աթա քաղաքում կայացած ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: ԱՊՀ-ի ՊՆԽ նիստի օրակարգի համաձայն` դիտարկվել է շուրջ 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում զինծառայողների դաշտային […]

«Մի դատիր, որ չդատվես» /վիդեո/

«Ամեն մարդու հոգու թելադրանքն է, և որևէ մեկն իրավունք չունի, ասվում է՝ մի դատիր, որ չդատվես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն պետք է հները վերանորոգոլ կամ հասարակության օգնել այդ գումարներով: Մանրամասն՝ տեսանյութում:

«Ֆորդ»-ի վարորդը դիմել է փախուստի

Հունիսի 4-ին, ժամը 00.40-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին հարվածել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:«Ֆորդ»-ի վարորդը դիմել է փախուստի:«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: 

Անասնագոմում օձ են նկատել

Հունիսի 4-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Երկրապահների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում օձ է նկատվում, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Օպել Աստրա»-ն կամրջից ընկել է գետը

Հունիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վահան-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ին կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Հաշտվե՞լ են

«Հարցը և պրիմիտիվ է, և շատ բարդ. ես չեմ կարծում, որ երբևէ որևէ մեկս որևէ քաղաքական գործչի հետ անհաշտ վերաբերմունք ենք ունեցել, մեր հարաբերությունները երբեք Ծառուկյանի նկատմամբ մարդկային տեսանկյունից չի փոխվել»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հաշտվել են՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի