Ազատամարտիկների ավանդների խնդիրը կլուծվի
Այսօր կառավարության նիստին որոշում ընդունվեց փոփոխություներ կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց ավանդի դիմաց փոխհատուցման որոշման մեջ: Այս նախագծով առաջարկվում է լուծում տալ ազատամարտիկներին վճարվող ավանդի դիմաց փոխհատուցման խնդրին:
Ներկայումս «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված են ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրի առաջնահերթությունը: «Ըստ այդմ, առաջինը զրոյից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքիներում մինչև 1931թ. դեկտեմբեր 31-ը ներառյալ ծնված անձիք են, երկրորդը` պաշտպանության մարտական գործողություններին մասնակիցները, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող անձիք»,- ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ընդգծելով, որ այս որոշմամբ կկարգավորվեն ֆինանսական միջոցները, որոնք յուրաքանչյուր ամիս պետական բյուջեից հատկացվում են ավանդների դիմաց փոխհատուցման վճարմանը.
«Առաջարկվում է 10 տոկոսն առանձնացնել ազատամարտիկների վճարումներն իրականացնելու համար, որպեսզի կարողաննաք համաչափ վճարումներ կատարել»: