14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաճույքի համար փող կա. 168 Ժամ

Ծառայությունների ոլոիտը Հայաստանում այս տարվա հունվար-տպրիլ ամիսներին գրանցել Է 3.1% աճ: «168 Ժամը» հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը՝ տեղեկացնում է, որ ծառայություն ների ծավալը կազմել Է 341.9 մլրդ դրամ: Ինչի հաշվին Է գրանցվել այդ աճը:

«Ծառայությունների ծավալները ըստ առանձին տեսակների դիտարկելու դեպքում միանգամից աչքի Է զարնում մեկ կոնկրետ տեսակի կտրուկ աճը: Խոսքը վերաբերում է մշակույթ, զվարճություններ և հանգիստ ուղղությանը: Այս ոլորտի ծառայությունների ծավալը 2015թ. հունվար-ապրիլին կազմել Է շուրջ 45.6 միլիարդ դրամ, ինչը 82.3%- ով գերազանցում Է 2014թ. նույն ժամանակա-հատվածի ցուցանիշը: Այս ուղղության մեջ մտնում են նաև խաղատները:

Երկնիշ աճ գրանցել է նաև ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, սակայն աճի տեմպը մի քանի անգամ ցածր է՝ 13.9%: Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում ծառայությունների ծավալն աճել 16 7% ով հասնելով 16.9 մլրդ դրամի, իսկ վարչարարական և օժանդակ «գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների աճը կազմել է 1.1-ական տոկոս:

Ծառայությունների մյուս տեսակները հաշվետու ժամանակահատվածում նվազել են: Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում անկումը կազմել է 2%, կրթության ոլորտում’ 2.4%, տեղեկատվության և կապի ոլորտում’ 4.3%, անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում’ 6.2%»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ