«Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…». սկանդալ նախագահի շուրջ
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ շարունակվում են նախընտրական հանրահավաքները: Թուրքական «hbrdr.com» կայքի հաղորդմամբ` Քահրամանմարաշում (Մարաշ) ընտրողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին սուր քննադատական խոսքեր է հնչեցրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, գրում է Ermenihaber.am-ը:
Ստորև ներկայացնում ենք Էրդողանին ուղղված քննադատություններից առավել ուշագրավ հատվածները.
-Հունիսի 7-ը հայրենի հողերը թողած փախչողներին տեղները ցույց տալու օրն է:
-ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) վերջին օրն է, ղեկավարության վերջին շունչն է:
– Ամեն ինչ ամբողջացավ. Ո՞րն էր 1 մլրդ 370 մլն. լիրայի արժողությամբ պալատի կառուցման իմաստը:
– Պալատը դեռ չավարտած թռչող պալատներ (ինքնաթիռ) գնեցին:
– Ամեն օր մեզ հայհոյում է: Ամեն օր սուտ է խոսում, ամեն օր վիրավորում է… Լավ, ո՞վ է այդ անփույթը:
– Հեյ անդաստիարակ, հեյ անօրեն, անբարո…
– Դու հանրապետության նախագահ ես, դու հանրապետության գլուխն ես: Ինչու՞ ես ման գալիս հրապարակից հրապարակ: Ինչու՞ ես մեզանով զբաղվում: Քահրամանմարաշը քեզ վստահեց, ձայն տվեց, ի՞նչ իրավունք ունես նսեմացնել դա:
-Էրդողանը խաղ է, սուտ է, դավաճանություն է, դավադրություն է, թակարդ է, երկերեսանիություն է, դավաճանություն է:
-Էրդողան, դու Ասադի կեղտոտ կրկնօրինակն ես, Փենսիլվանիայի (Գյուլեն) նախկին սիրելին ես, Վաշինգթոնի մշտական ռազմագերին ես, Քանդիլի (ՔԲԿ-PKK) անզիջում առաքյալն ես, հայերի ազգականն ես, թրքության ապրող թշնամին ես:
Աղբյուր` Ermenihaber.am