17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Ջրատարում դիակ է հայտնաբերվել

Մայիսի 14-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Տկահանի» կոչվող ջրատարի մեջ դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1997 թ. ծնված Հայկ Սահակյանը դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ընկել է Սասունիկ համայնքով անցնող ջրատարն ու մահացել: Արտաքին զննությամբ դիակի վրա վնասվածքների և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: […]

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել

Պոլսո Հայոց պատրիարքարանը թուրքական դատարանի 2015թ. մարտի 25-ի որոշմամբ սեփական հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել: Այդ որոշմանը համաձայն ստեղծված «Հովակիմ 1461» հիմնադրամը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է մայիսի 15-ին, ինչի մասին պաշտոնաթերթում  հրապարակում  է եղել Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ` «Հովակիմ  1461» հիմնադրամի փաստաթղթերում նշված է, որ […]

Յուրա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հանդիպումները

Հայաստանի հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, նա վնասել է ոտնաթաթը, տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բուժզննում անցնելուց հետո պարզվել է, որ Մովսիսյանը կոտրվածք չունի, սակայն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել մրցաշրջանի մնացած հանդիպումները:

Նախագահը մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության օրվա 97-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ոստիկաններին: Նախագահի հրամանագրերով ոստիկանության մի շարք ծառայողներարժանացել են ՀՀ պետական պարգևների, շնորհվել են նաև բարձրագույն կոչումներ: Սերժ Սարգսյանը հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է պետական պարգևները, շնորհավորել և նոր հաջողություններ մաղթել պարգևատրվածներին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ ոստիկանության օրվա առթիվ Հարգելի՛ ոստիկաններ, Ինչպես հիշում […]

«Հանրաքվեն կորոշի՝ հասարակությունը կոնսոլիդացված է, թե ոչ»

«Ես լայն կոնսոլիդացիա ասածն այդքան էլ չեմ հասկանում, միշտ կարելի է, մանվանադ մեր քաղաքական համակարգի պայմաններում, իրավիճակից ելնելով այսօր մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան, դա չի նշանակում լայն կոնսոլիդացիա, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է համակարծիք լինեն, կոնսոլիդացիայի խնդիրը գալիս է հանրաքվեի ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով […]

Մայիսի 18-ից գործարկվելու է նոր արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի մայիսի 18-ից գործարկվելու է Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:  Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ցարնաեւը մահվան է դատապարտվել

ԱՄՆ Բոսթոն քաղաքի դատարանը որոշում է կայացրել 2013 թվականին մարաթոնի ժամանակ պայթյուն կազմակերպած Ջոհար Ցարնաևին մահվան դատապարտելու մասին, գրում է  “Коммерсант”.-ը: Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլին։ Սպորտային տոնակատարության ժամանակ երկու ինքնաշեն պայթուցիկ սարք էր գործի դրվել։ Զոհվել էր 3, վիրավորվել՝ մարաթոնի 264 մասնակից։ Ջոհար Ցարնաևը ձերբակալվել էր ապրիլի 20-ին՝ Բոսթոնի արվարձաններից մեկում։ Ահաբեկչության մյուս կասկածյալը՝ Ջոհարի ավագ եղբայրը, ոստիկանության […]

Հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան

Անակնկալ ստուգումների նպատակով  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի […]

Սերտ հարաբերություններ /վիդեո/

Ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում` աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը կազմակերպեցին հիշատակի արարողություններ:Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության նախագահ դոկտոր Նազարեթ Տարագչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ամերիկայում ապրող հայերը երբեք չեն լռում` նրանք պատմական ճշմարտության կրողն են: Խոսելով հայ առաքելական եկեղեցու հետ կապի մասին, դոկտոր Տարագչյանը ասաց.«Մենք մեզ եղբայրներ ենք համարում: Մենք ավետարանակ եկեղեցուն ենք պատկանում, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի