07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ջրատարում դիակ է հայտնաբերվել

Մայիսի 14-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Տկահանի» կոչվող ջրատարի մեջ դիակ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1997 թ. ծնված Հայկ Սահակյանը դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ընկել է Սասունիկ համայնքով անցնող ջրատարն ու մահացել:

Արտաքին զննությամբ դիակի վրա վնասվածքների և բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ