16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Հանրաքվեն կորոշի՝ հասարակությունը կոնսոլիդացված է, թե ոչ»

«Ես լայն կոնսոլիդացիա ասածն այդքան էլ չեմ հասկանում, միշտ կարելի է, մանվանադ մեր քաղաքական համակարգի պայմաններում, իրավիճակից ելնելով այսօր մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան, դա չի նշանակում լայն կոնսոլիդացիա, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է համակարծիք լինեն, կոնսոլիդացիայի խնդիրը գալիս է հանրաքվեի ժամանակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում լայն կոնսոլիդացիա չկա:

«Եթե առաջիկայում մասնագիտական հանձնաժողովը կավարտի սահմանադրության տեքստի մշակումը, քննարկումները կավարտվեն, բնականաբար այդ նախագիծը կգա խորհրդարան, խորհրդարանում երկար քննարկումներ կունենանք, և եթե մենք իսկապես պատրաստ լինենք հանրաքվեի, հանրաքավեն կորոշի, թե հասարակությունը կոնսոլիդացված է, թե ոչ»,-նշեց նա:

Հարցին, թե բավարար է համարում բովանդակային քննարկումները հասարակության համար, Վարդանյանը պատասխանեց. «Եթե դու ուզում ես քննարկել, քննարկում ես, մենք՝ Դաշնակցությունն իր մասով, ոչ միայն քննարկումներ ենք արել, այլ նաև նախաձեռնությամբ ենք հանդես եկել, առաջարկություններ ենք ներկայացրել, հանձնաժողովի հետ ենք քննարկումներ անցկացրել: Եթե մարդիկ կան, որոնք չեն ուզում քննարկել, թեև վերջերս նրանք թիվը էապես պակասել է, սա ուրիշ խնդիր է: Բայց կրկնում եմ՝ սա առաջին փուլն է, ներքին քննարկումները, մասնագիտական հանձնաժողովը, քաղաքական ուժեր: Կգա երկրորդ փուլ՝ բաց, հրապարակային, հանրային քննարկումներ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ