03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան

Անակնկալ ստուգումների նպատակով  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, և արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:

Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը, նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններ զորախմբերը ստուգումների պլանի համաձայն սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել և տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:

Նմանաբնույթ վարժանքները սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:

Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ավելի քան 2500  զինծառայողներ, շուրջ 200  միավոր մարտական տեխնիկա,  երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ