26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոլսո Հայոց պատրիարքարանն իր հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել

Պոլսո Հայոց պատրիարքարանը թուրքական դատարանի 2015թ. մարտի 25-ի որոշմամբ սեփական հիմնադրամը ստեղծելու իրավունք էր ստացել: Այդ որոշմանը համաձայն ստեղծված «Հովակիմ 1461» հիմնադրամը պաշտոնապես իր գործունեությունը սկսել է մայիսի 15-ին, ինչի մասին պաշտոնաթերթում  հրապարակում  է եղել Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության կողմից, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ` «Հովակիմ  1461» հիմնադրամի փաստաթղթերում նշված է, որ հիմնադրամի նպատակն է «Հոգալ Թուրքիայի հայ պատրիարքարանի բոլոր կարիքները. ընթացիկ ծախսեր, անձանկազմի ծախսեր, էլեկտրաէներգիայի, ջրի, հաղորդակցության, վառելանյութերի համար անհրաժեշտ ծախսեր և հյուրընկալության ծախսեր՝ ուղեվարձ, գիշերակաց, սնունդ: Անհրաժեշտության դեպքում ամեն տեսակ ֆինանսական  և ոչ ֆինանսական օգնություն ցուցաբերել պատրիարքարանի անձնակազմի առողջական, հաշմանդամության, կենսաթոշակի և այլ հարցերում»:

Հիմնադրամի ստեղծողներն են պատրարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շահին Մաշալըն, Թորոս Օհանօղուլլարը, Արեթ Անուշյանը, Թանյել Ուչքունը, Արթին Կիրկոր Բաբիկյանը և Կիրկոր Հարության Ուզունյանը: Փաստաթղթում որպես «Հովակիմ 1961» հիմնադրամի միակ սեփականություն է նշված Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող մի առանձնատուն: Միաժամանակ նշված է, որ հիմնադրամի փակման դեպքում ունեցվածքը պետք է փոխանցվի Գումգափուի Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամին:

«Օսմանյան կայսրության առաջին հայ պատրիարք Հովակիմի անունը կրող հիմնադրամը հիմնվել է անմիջապես հայոց ջարդերի 100-րդ տարելիցից հետո: Ջարդեր, որոնց հետ առերեսվելուց Թուրքիան խուսափում է: Այն ժամանակ կայսրության մայրաքաղաք հանդիսացող Բուրսայի հայ եպիսկոպոս  Հովակիմը Ստամբուլի նվաճումից հետո Ֆաթիհ  Մեհմեթ սուլթանի համաձայնությամբ իր աթոռանիստը տեղափոխել էր Ստամբուլ: Նույն այդ թվականին` 1461-ին, ստեղծվել է Պոլսո հայոց պատրիարքարանը, իսկ Հովակիմը` նշանակվել հայոց պատրիարք: Նա պաշտոնավարել է մինչև 1478 թվականը»,- գրում է «Taraf»-ը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ