Ձեր անցյալը փորփրեք, տեսեք՝ ով եք եղել ձեր անցյալ կյանքում. պատգամավորը՝ Փոստանջյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանը ոչ թե ստանձնել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի ջատագովի դերը, այլ պարզապես սաստել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որ նա սխալ չխոսի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ Փոստանջյանը խոսել էր մարզպետի որդու հետ կապված վերջին միջադեպի մասին, իսկ Գրիգորյանն […]