18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էլեկտրաէներգիայի թանակցումը կբերի շղթայական թանկացման

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մոտ կա սխալ կառավարման խնդիր. իրենք ներկայացնում են, որ ամեն տարի ներդրում են անում, բայց թե դա ուր է գնում, ինչպես է օգտագործվում, դժվար է ասել:Միակ բանը, որ սպառողը տեսնում է իր շենքում եղած սարքավորումներն են, որոնք տարիներ շարունակ նույնն են մնում: Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք գրեթե ոչինչ չեն անում. «Այդքանից հետո ՀԷՑ-ը ներկայացնում է հայտ` սակագնի բարձրացման համար: Անցած անգամ, երբ պետք է թանկացնեին, մարդիկ ձայն չհանեցին, որովհետև տարված էին տրանսպորտի գնի թանկացման խնդիրներով և դրանից ոգևորված նրանք կրկին թանկացնելու հայտ ներկայացրեցին: Երկու տարվա ընթացքում գրեթե 100 տոկոսով թանկացումն անընդունելի է և աշխարհում նման բան չկա: Նույնիսկ Ուկրաինայում, որ պատերազմի մեջ էր, նման թանկացումներ չեղան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Չիլինգարյանը նշեց, որ այս թանակցումը կբերի շղթայական թանկացման:

Նա գտնում է, որ այս ամենի պատճառը մենաշնորհն է. «Անցյալ տարի օգոստոսին դիմեցի ՀԷՑ, որ ներկայացնեն այն շենքերի հասցեները, որտեղ աշխատանքներ են իրականացնում. սկզբում ասացին, որ այդ տվյալները գաղտնի են և չեն կարող ներկայացնել, հետո, երբ դիմեցի Հանարային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով, նրանք դիմեցին ՀԷՑ և ինձ տրամադրեցին  այդ հասցեները: Բայց դա արվեց դեկտեմբերին, երբ աշխատանքներն արդեն իրականացրել էին, և դժվար էր ասել, թե ինչքան գումար էր ծախսվել»:

Սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, իր ղեկավարած կենտրոնի  տվյալներով, ընտանիքի բյուջեի մոտ քսան տոկոսը կարող է գնալ էլեկտրաէներգիայի վճարներին, անգամ կան բնակավայրեր, որտեղ ընտանիքն ընդհանրապես լույս չի օգտագործում, որովհետև չունեն դրամական եկամուտ, եթե ընտանքիում կա տատիկ կամ պապիկ, որոնք թոշակ են ստանում, նրանք գոնե կարողանում են հոսանք օգտագործել. «Այն, որ այս թանկացումը կհարվածի ընտանքիների ընդհանուր կացությանը` դա փաստ է: Մենք այնքան էլ աղքատ չենք, բայց ապագայի համար միշտ ռեսուրսներ ունենք և այս թանկացումը կարող է ազդել այդ գումարների չափի վրա»,-մանրամասնեց Ահարոն Ադիբեկյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ