07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Պալաչի նույն անվամբ ևս մեկ թեկնածու է գրանցվել

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները դարձան վեցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին Վահագն Գևորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, Կարապետ Իսրայելյանը և Արթուր Հարությունյանը: Այնուհետ առաջադրվել է անկուսակցական  և ոչ մի տեղ չաշխատող Սամվել Հակոբյանը: 

Այսօրվա դրությամբ առաջադրվել են ևս երկուսը՝ անկուսակցական Էդվին Թադևոսյանը և Արթուր Հարությունյանը: Նշենք, որ վերջինիս անուն ազգանունը, ինչպես նաև հայրանունը համընկնում է ավելի վաղ առաջադրված Արթուր Հարությունյանի /Պալաչ/ անունին, ազգանվանը: Տարբերությունն այն է, որ նախապես առաջադրված Արթուր Հարությունյանը «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրենն է, իսկ վերջին օրերին առաջադրվածը աշխատանք չունի:

Բոլոր թեկնածուներն անկուսակցական են:

Ընտրությունները կայանալու են հունիսի յոթին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ