13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Վատ չի .Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար: Խորհրդականի եկամուտները, […]

Միայն ֆուրշետի համար 2 մլն 902 հազար դրամ պետբյուջեից. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 23-ից 26-ը Հայաստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության շրջանակներում կազմակերպված ֆուրշետները պետբյուջեի վրա արժեցել են 2 մլն 902 հազար 340 դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության էլեկտրոնային կայքից: Պաշտպանության նախարարությունը այդ գումարով երկու անգամ կազմակերպել է «բարձր մակարդակի» ֆուրշետներ, ինչպես նաեւ վճարել արարողակարգային այլ ծախսերի […]

Գոջիի ու ընկերների դաժան ծեծից հետո Արան մահացավ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Համազասպյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Արմեն Համազասպյանը 2014 թվականի մայիսի 4-ին Երևանի 17-րդ թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, դիտավորությամբ նրա […]

Արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու՝ պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի՝ թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, թերթի աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական […]

Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չի հնչել

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որեւէ դպրոց է գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը: Բնականաբար, ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված եւ գեղեցիկ զարդարված էին: Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետեւ ոչ շրջանավարտ ունեն եւ ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները գուցե այդ […]

Ծառուկյանի թիկնազորն առեւանգել է կեղծ «Պալաչին».Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ նախօրեին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանվամբ երկրորդ թեկնածուն, որին առաջադրել են Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները՝ Արթուր Հարությունյանի (Պալաչ) ձայները փոշիացնելու համար, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի թիվ 28 ԸԸՀ: Հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը դիմումն ստանալուն պես առանձնացել եւ ինչ-որ զանգ  կատարել, […]

Պրծան.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ: Ընդունված […]

Բուռնաշը կասի իր խոսքը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ձեւական է հաճախում խորհրդարան, անգամ քվեարկություններին չի մասնակցում: Պատգամավորը կոշտ ասելիք ունի, բայց՝ մայիսի 25-ից հետո, երբ պարզ կլինի հարկային մարմինների տուգանքները դատարանում վիճարկելու վերջնական որոշումը: Եթե այդ որոշումը լինի ընդդեմ իրեն՝ դա լուրջ հարված կլինի Աղաբաբյանի բիզնեսին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այնուամենայնիվ, համաներում կլինի.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մոտ 2 ամիս ակտիվորեն քննարկվող համաներման հարցը դարձյալ կարծես օրակարգում է: Նորից տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունը, այնուամենայնիվ, որոշել է համաներում անել՝ մայիսի 28-ի առթիվ, պարզապես հրահանգված է այս մասին չխոսել, «ծիխարի»՝ անաղմուկ անել: ՔԿՀ-ներում ևս թեման ակտիվացել է: Ավելի վաղ նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրը վստահեցրել էր, թե այս պահին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված