01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գոջիի ու ընկերների դաժան ծեծից հետո Արան մահացավ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Համազասպյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Արմեն Համազասպյանը 2014 թվականի մայիսի 4-ին Երևանի 17-րդ թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին, մարմնի այլ մասերին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս: Հաջորդ օրը Արա Մաթևոսյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Արմեն Համազասպյանին մեղադրանք է առաջադրվել  դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Համազասպյանի խափանման միջոցը սկզբում եղել է գրավը, այնուհետև որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

33-ամյա տուժողի՝ Արա Մաթևոսյանի կինը հայտնեց, որ իրենք ամուսնացել էին 2003 թվականին: Ունեն 2 որդի, կրտսերը 6 տարեկան է: 2013 թվականին ընտանիքով գնացել են Ռուսաստան՝ Բրյանսկ: Զբաղվել են չրի առևտրով. կինը տանը չիր է պատրաստել, ամուսինն իրացրել է:

2014 թվականի մարտին նրանց ընտանիքին Ռուսաստանից արտաքսել են փաստաթղթային խնդիրների պատճառով: Ընտանիքը վերադարձել է Երևան՝ Արայի հայրական տուն: Արան ձկան խանութ է բացել, զբաղվել է ձկան առևտրով: Իր համար մեքենա է գնել:

Ամբաստանյալ Արմեն Համազասպյանը մի ժամանակ ապրել է Արայի ծնողների հարևանությամբ՝ Բաշինջաղյան փողոցում, Արան վաղուցվանից է ճանաչել Արմենին: Այնուհետև Արմենը տեղափոխվել է 17-րդ թաղամաս, բայց կապը հին թաղի հետ պահպանել է: Նա շփվել է նաև Արայի հետ:

Ամբաստանյալին՝ Արմենին, շրջապատում «Գոջի» են ասել:

Տուժողի կինն ասաց, թե իրենց ընտանիքը Արմեն Համազասպյանի ընտանիքի հետ մտերմություն է արել, իրենք ճանաչել են Արմենի կնոջը, երեխաներին, իր եղբոր հարսանիքին հրավիրված էր նաև Արմենը՝ կնոջ հետ…

Դեպքին նախորդող օրերին Արան անհանգիստ է եղել, կնոջն ասել է՝ վախենում եմ տանից դուրս գամ, կարող ա ինձ մի բան անեն: Ինչ-որ վրաերթ էր եղել, Արան հայհոյանք էր տվել «հարուստների հասցեին», հետո կնոջն ասել է, թե իրեն փնտրում են այդ հայհոյանքի պատճառով…

Կինն ասաց, թե Արան տանն էր մնում նաև հիվանդանոցից նոր դուրս գրված մորը խնամելու համար:

Դեպքի օրը՝ մայիսի 4-ին, ժամը 13-ի սահմաններում Արան տնից դուրս է եկել՝ ասելով, թե մեքենան պետք է տանի սարքելու, հետո պիտի գնար մորաքրոջ տուն…

Նրա հեռախոսն այդ օրերին չվճարելու պատճառով անջատված է եղել: Արան տնից դուրս գալիս վերցրել է իր մայրիկի բջջային հեռախոսը:

Ժամը 22-ն անց 20-ի սահմաններում ընտանիքը և նրանց բարեկամներից մի քանիսը նստած են եղել հյուրասենյակում, երբ փողոցում մեքենայի կանգնելու, ապա երկու դռների բացվել-փակվելու ձայներ են լսվել: Արայի ներս մտնելը անաղմուկ է եղել: Արան միանգամից գնացել է ննջասենյակ, այնտեղից ձեռքով կանչել է կնոջը: Կինը վառել է ննջասենյակի լույսը, բայց Արան անմիջապես պահանջել է, որ նա լույսը հանգցնի, որպեսզի հիվանդ մայրը չանհանգստանա: Կինը հասցրել է նկատել, որ Արայի ճակատը, քիթը, ձեռքերը վնասված են, արյունոտ:

Կինը հարցրել է՝ կռվե՞լ ես: Արան ասել է՝ հա: Կինը հարցրել է՝ Գոջիի հե՞տ ես կռվել:

Ըստ կնոջ՝ Արան պատասխանել է. «Մենակ Գոջի՞ն էր, լակոտներն էլ էին, ծեծված եմ, բայց արխային, ես էլ դրանց եմ լավ լխկել»: Արան որևէ մեկի անունը չի տվել, չի ասել, թե «դրանց» ասելով՝ ում նկատի ունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ