19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պրծան.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայտնի «օֆշորային սկանդալի» քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Չնայած այս պատմության հետ բազմաթիվ անուններ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, սակայն գործով անցնող միակ մեղադրյալը գործարար Աշոտ Սուքիասյանն է, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, մասնավորապես, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը յուրացնելու մեջ:

Ընդունված է համարել, որ հենց այս պատմությունը դարձավ Տիգրան Սարգսյանի քաղաքական մայրամուտի պատճառը: Եթե չլիներ «օֆշորային սկանդալը», ապա հետագա զարգացումները դժվար թե նախկին վարչապետի համար այդքան ծանր հետեւանքներ ունենային: Ինչեւէ, ներկայումս քրեական գործի նյութերը, որոնք 32 հատորից են բաղկացած, տրվել են պաշտպանական կողմին` ծանոթանալու եւ միջնորդություններ ներկայացնելու համար: Այդ փուլի ավարտից հետո քրեական գործը կուղարկվի դատարան:

Այս գործով դատաքննությունն ուշագրավ կլինի այն տեսանկյունից, թե ինչպես է իրավապահներին հաջողվել նախկին վարչապետին եւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին «մաքրել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ