17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վատ չի .Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ֆինանսական գործերը, կարծես թե, այնքան էլ վատ չեն: Նախկին ոստիկանապետը, ըստ իր՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարի 71 մլն 736 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել: Իսկ նրա դրամական միջոցները տարեվերջին եղել են 130 մլն դրամ և 54 հազար 416 դոլար:

Խորհրդականի եկամուտները, մասնավորապես վերադարձրած փոխառությունները, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված վերադարձված գումարները, կազմել են 59 մլն 780 հազար դրամ: Բացի այդ՝ նա նաև աշխատավարձ է ստացել՝ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալու համար, տարեկան այդ գումարը կազմել է 5 մլն 756 հազար դրամ: Բացի այս՝ Ալիկ Սարգսյանը հայտարարագրել է 25 մլն 847 հազար դրամի եկամուտ, որի բնույթն ու աղբյուրը չի հրապարակվում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ