13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

250 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը

Արցախի ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի […]

Վարչապետի մոտ քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) եւ Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ […]

ԵՄ-ն հստակ ու անվերապահ բանաձևեց, որ հակամարտությունը պիտի լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով, միջազգային սկզբունքների հիման վրա. Հ. Նաղդալյան

Ռիգայի ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովն ավարտվեց՝ երկօրյա բուռն ընթացքից հետո: Երկու օր շարունակ հակասական տեղեկատվության ու ոչ պաշտոնական արտահոսքերից հետո արդեն հրապարակված է գագաթաժողովի Հռչակագիրը, որն արտահայտում է նաև ընթացքում ծագած ու լուծված կամ արձանագրված խնդիրները: Ի՞նչ արդյունքներ ունեցավ գագաթաժողովը մեզ համար և արդարացա՞ն արդյոք մեր ակնկալիքները  հարցերին Իրատես դե ֆակտո կայքի խնդրանքով անդրադարձել  է […]

Տարոն Մարգարյանը և Պետերբուրգի քաղաքապետը

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի առաջարկով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նահանգապետի հետ միասին ներկա է գտնվել «Ուրախ մեկնարկներ 2015» մարզական ժամանցային միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետի աջակցությամբ անցկացվող միջոցառմանը մասնակցում են ՌԴ կենտրոնական դաշնային շրջանի և Սանկտ Պետերբուրգի մանկատների 159 երեխաներ, ովքեր տարիքային վեց խմբերով կպայքարեն տարբեր մրցաձևերում: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում […]

Փոխանակ վիզը բռնեն…/վիդեո/

Գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հավանականությանը, հասարական պայքարին ու Հայաստանի ապագային: Ըստ նրա՝ միայն երիտասարդ սերունդը կարող է այնպես անել, որ երկրում անարդարությունների թիվը նվազի, ամեն տարի թանկացումներ չլինեն… Մանրամասները՝ տեսանյութում: 

Սեր 45-ից հետո

Որքան ավելի երիտասարդ ենք մենք, այնքան հեշտ ենք նոր հարաբերություններ սկսում: Իսկ ահա տարիքի հետ ավելի դժվարանում է մարդուն վստահելն ու ինչ-որ նոր բան սկսելը: 45-ից հետո մնում է միայնության զգացումն ու դեպրեսիան: Այս մոտեցումը, սակայն, սխալ է, յուրաքանչյուր տարիքում մարդկ կարող է եւ պարտավոր է երջանիկ լինել: Ինչ անել, որպեսզի 45 տարեկանից հետո էլ […]

Տարոն Մարգարյանը այցելել է

Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հրավերով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Ճակատամարտ Բեռլինի համար. դրոշակակիրների սխրանքը» խորագրով ցուցահանդես: Նախաձեռնության հեղինակները նշել են, որ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ յուրօրինակ է: Ցուցահանդեսի շրջանակում պատերազմական որոշ գործողությունների վերարտադրման միջոցով ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի ամենանշանակալի դրվագը` […]

Դեղին դիմակ. վարչապետը ներկա էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ ականավոր սյուրռեալիստ գեղանկարիչ Լևոն Թութունջյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Ցուցադրությանը ներկայացված են Թութունջյանի  Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահայտ «Դեղին դիմակ» սյուրռեալիստական ստեղծագործությունը, 24 գրաֆիկական աշխատանքներ և արվեստի տարաոճ 3 քանդակ: 1925 թվականից […]

Ելակի բացառիկ օգտակար հատկությունները

Ելակը հոգ է տանում աչքերի տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար, իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և սրտի հիվանդությունները: Այն օժտված է մի շարք բուժիչ հատկություններով: Ելակի պտուղները պարունակաում են մարդու օրգանիզմի համար դյուրամարս շաքարներ 8-11 %, օրգանական թթուներ`1-1.5%, վիտամին A, C , երկաթի հանքային աղեր, ֆոսֆոր, կալիում, կալցիում եւ արոմատիկ նյութեր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված