Սեր 45-ից հետո
Որքան ավելի երիտասարդ ենք մենք, այնքան հեշտ ենք նոր հարաբերություններ սկսում: Իսկ ահա տարիքի հետ ավելի դժվարանում է մարդուն վստահելն ու ինչ-որ նոր բան սկսելը:
45-ից հետո մնում է միայնության զգացումն ու դեպրեսիան: Այս մոտեցումը, սակայն, սխալ է, յուրաքանչյուր տարիքում մարդկ կարող է եւ պարտավոր է երջանիկ լինել: Ինչ անել, որպեսզի 45 տարեկանից հետո էլ կարողանանք գտնել մեր երջանկությունը:
Առաջին հերթին`թույլ տվեք ձեզ երջանիկ լինել:
Երբեմն այս տարիքում ոչ ուժ, ոչ ցանկություն կա նոր սեր փնտրելու: Իզուր, նայեք ձեր շուրջը ու թույլ տվեք երջանկությանը` մոտենալ ձեզ:
Զբաղվեք ձեզնով: 45 եւ ավելի տարիքում կինը կարող է սքանչելի տեսք ունենալ, պարզապես պետք է զբաղվեք ձեզանով, ձեր արտաքինով, որպեսզի լինեք խնամված եւ գեղեցիկ:
Գիտակցեք ձեր գրավչությունը: Հաճախ մեծ տարիքում կանանց թվում է, որ վերջ, տարիքի հետ նրանք կորցրել են իրենց գրավչությունը: Դա այդպես չէ, գիտակցեք, որ դուք ունեք գրավչություն եւ կարող եք գրավել մարդկանց:
Վերահսկեք ձեր էմոցիաները: Մի շտապեք գլխիվայր նետվել ծանր մտքերի ու բացասական էմոցիաների մեջ, հեռու վանեք դրանք ձեզնից:
Բաց եղեք նոր ծանոթությունների համար: Մի շտապեք վանել ձեզնից անծանոթներին, ինքներդ ձեզ թույլ տվեք նոր ծանոթություններ ձեզշռք բերել, գուցե հենց այդ մեկը լինի ձեր իրական երջանկությունը: