12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 6-ին

Հունիսի 6-ին կվերաբացվի  Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:  Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների […]

Հռոմի Պապը հիշեցնում է քրիստոնյաներին

Crossnews.am-ը գրում է. «Քրիստոս Եկեղեցու համար վճարեց Իր վերքերի գնով, որ այն հավետ միանա Իր հետ: Այսօրվա քրիստոնյաները կանչված են խնդրելու միաբանության շնորհը և ուժգնորեն ձգտելու, որ իրենց մեջ չառաջանա բաժանությունների, պատերազմների և նախանձի ոգին». Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրերս այս ուղերձով հանդես է եկել Սուրբ Մարթայի տան մատուռում՝ առավոտյան պատարագի ժամանակ: «Իր հռչակավոր աղոթքի մեջ […]

«Մայքրոսոֆթ»-ը «հրում կապահովի» ՏՏ ոլորտի զարգացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը:          Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում […]

Ոչ պետական բուհերի ուսանողներն օգտվում են բազմաթիվ ծրագրերից

Մայիսի 26-ին Երևանի պետական կամերային թատրոնում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Միասնության հաղթանակ» խորագրով միջբուհական փառատոնով նշեց հիմնադրման 7-ամյակը։ Ներկա էին ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ։ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն իր խոսքում ընդգծեց, որ ցանկալի է, որպեսզի ոչ պետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան […]

Նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որը Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի […]

50-ամյա տղամարդը 4 տարի շարունակ իր նկուղում բռնաբարել է դպրոցականների /վիդեո/

Մոսկվայում 50 ամյա տղամարդ է ձերբակալվել, ով մեղադրվում է 4 տարի շարունակ դպրոցական երեխաների բռնաբարելու մեջ, հայտնում է НТВ-ն:   Գենադի Լեվաշովը խաբեությամբ բերման է ենթարկել իր զոհերին իր տան նկուղ եւ այնտեղ բռնաբարել նրանց: Ամենասարսափելին այն է, որ 50-ամյա տղամարդու այս արարքների մասին տեղյակ են եղել նրա հարևանները, ովքեր բազմիցս են լսել երեխաների գոռոցներ, […]

Ավագանու հերթական նիստում քննարկել են

Երևանի ավագանին հերթական նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան  համայնքի  սեփականություն  համարվող  50  տոկոսից  ավելի բաժնեմաս  ունեցող  փակ  բաժնետիրական  ընկերությունների  2014  թվականի  տարեկան  գործունեության  արդյունքներով  առաջացած  զուտ  շահույթի  բաշխման  ուղղությունները  և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը: Թիվ 65 և 66 մանկապարտեզների միավորմամբ պայմանավորված թ. 66 մանկապարտեզի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին […]

Պաշտպանեցիր Փրկչիդ տված ավանդը

«… Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը, պաշտպանեցիր Փրկչիդ տված ավանդը, դուրս վանեցիր զրադաշտական աղանդը, դու՝ վե՛հ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան. խորտակեցիր ծանր լուծը պարսկական»։   (Աշուղ Ջիվանի) Հռոմ. 1: 18-25 Մատթ. 8: 5-13 Մայիսի 26, Օրվա խորհուրդը Աղբյուր` Qahana.am

Սյունիքի մարզպետը թշնամիներ չունի մարզում

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարողականի քննարկմանը փոխարինելու էր եկել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հարցին, թե մարզում լարված իրավիճակ է, թե ոչ՝ ելնելով վերջին իրադարձություններից, որն առնչվում է մարզպետին: Վաչե Գրիգորյանը նշեց՝ չէր ասի, որ Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է, չնայած շեշտեց, թե վերջին դեպքերից բոլորն են տեղյակ: «Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի