12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Լրջորեն պատրաստվում են. Հրապարակ

«Հրապարակը» գրում է կիրակի օրը՝ մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: «Այդ օրը, ժամը 12:30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը: Թերթի տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում […]

Որոշել են միանգամից վաճառել. ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կառավարության այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում երեկ երեկոյան հայտնվեց մի ուշագրավ նախագիծ: «Գործադիրը որոշել է վաճառքի հանել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Դրա համար կառավարությունը առաջարկում է լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում, որտեղ սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը պետք է լրացնել այդտեղ պետք է ավելանա «Հայփոստ» ՓԲԸ-ի անունը: […]

Երևանում «Վերջին զանգ»-ից հետո 17-ամյա տղան փորձել է բանկոմատից փող հափշտակել՝ հիվանդ մոր համար . Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Մեղսագրված արարքի կատարման պահին Գարեգինը եղել է անչափահաս՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, […]

Անիմաստ մահեր. երբ սելֆին ողբերգության է վերածվում

Մեր նախնիները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց ծոռները կարող են մահանալ ընդամենը իրենք իրենց նկարելիս: Սելֆիները երբեմն մարդկանց գլխին իսկական պատուհաս են դառնում, ոմանց անգամ մահվան են հասցնում: Ofigenno.cc-ն ներկայացրել է դեպքեր, երբ հասարակ սելֆին մարդկանց կյանքեր է խլել: Առավել անիմաստ մահեր անհնար է պատկերացնել: Զույգը ընկել է ժայռից 2014-ին աշխարհը ցնցեց այն լուրը, […]

«Եվրատեսիլ»-ի խայտառակությունը. հաղթանակ` այլասերվածներին

«Եվրատեսիլ 2015»-ի հաղթող, շվեդ երգիչ Մոնս Սելմերվեւի երկրպագուները համացանցում ապացույցներ են գտել, որ երգիչը սերտ կապեր է ունեցել համասեռամոլների հետ: Ավելին, հրապարակվել են երգչի լուսանկարները, որտեղ նա համբուրվում է տղամարդու հետ, գրում է LifeNews-ը: Ընդհանրապես իր հայրենի Շվեդիայում երգիչը բավական սկանդալային կերպար է համարվում։ Վերջերս հաղորդումներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, որ վատ է վերաբերվում […]

Գրիգոր Լուսավորչից մինչև Սոգյութլուի ճակատամարտ

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տոնական տրամադրությունն էր գերիշխողը: Արդեն տասը տարվա ավանդույթ կա գյուղում, այս օրը` մայիսի 26-ը նշվում է Սոգյութլուի ճակատամարտի իննսունյոթ ամյակը:  Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Ավաղ շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ, մինչդեռ հենց այս հերոսամարտն է ճանապարհ հաղթել դեպի հաղթական Սարդարապատի, Բաշ Ապարանի […]

Հայտնաբերվել է Լենինի իրական սիրո լուսանկարը /ֆոտո/

Բրիտանացի պատմաբան Ռոբերտ Հենդերսոնը հայտարարել է, որ գտել է Վլադիմիր Լենինի իրական սիրո լուսանկարը, որը մեկ դար առաջ կորել էր: Պատմաբանն Ապոլինարիա Յակուբովայի լուսանկարը հայտնաբերել է ապրիլին, երբ աշխատել է եղել մեկ այլ հեղափոխականի՝ Վլադիմիր Բուրցևի մասին պատմող գրքի վրա: Պատմաբանը երիտասարդ հեղափոխական Յակուբովայի լուսանկարը գտել է Մոսկվայի պետական արխիվից, գրում է “Газета.ru”-ն: Հետազոտողի խոսքով՝ […]

Ամուսնանում են օտարերկրացու հետ

2014-ի ապրիլի 1-ից 2015-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել է օտարերկրացու հետ ՀՀ քաղաքացու 1663 ամուսնություն: Այս մասին ասվում է ՀՀ արդարադատության նախարարության երեկ հրապարակված զեկույցում: Նշված ժամանակահատվածում քննարկվել է օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման 66 դեպք:

Երբ կքննարկվի էլէներգիայի թանկացման հայտը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին ՀԷՑ-ի ներկայացրած հայտը պատրաստվում է քննարկել հունիսի վերջին: Այս մասին տեղեկացնում են Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները:  Հիշեցնենք, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավոևրող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի 40 տոկոս բարձրացման հայտով: Բնակչության համար թանկացումը կկազմի 17 դրամ 1 կվ/ժ էներգիայի դիմաց: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի