01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանում «Վերջին զանգ»-ից հետո 17-ամյա տղան փորձել է բանկոմատից փող հափշտակել՝ հիվանդ մոր համար . Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գարեգին Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Մեղսագրված արարքի կատարման պահին Գարեգինը եղել է անչափահաս՝ 17 տարեկան:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու համար նախնական համաձայնության է եկել քննությամբ չպարզված անձի հետ և 2014 թվականի մայիսի 24-ին, գիշերվա ժամը 4-ն անց 11-ից մինչև 4-ն անց 23 րոպեն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Վ. Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում տեղադրված «Ամերիաբանկի» բանկոմատի դուռը երկաթե առարկայով կոտրելու եղանակով փորձել է գաղտնի հափշտակել բանկոմատում առկա՝ առանձնապես խոշոր չափի՝ 10 միլիոն 500 հազար դրամը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ քանի որ չի կարողացել կոտրել բանկոմատի դուռը:

Դատական քննության արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել հետևյալը: Արարքի կատարման պահին անչափահաս՝ 17-ամյա Գարեգինը սնունդ և դեղորայք գնելու համար 100 հազար դրամ գումար ձեռք բերելու նպատակով համաձայնության է եկել գործով չպարզված անձի հետ՝ «Ամերիաբանկի» բանկոմատից 100 հազար դրամ հափշտակելու վերաբերյալ: Նա երկաթե առարկայով փորձել է կոտրել հիշյալ բանկոմատի դուռը, սակայն չի կարողացել:

Գործի նախաքննության ժամանակ պարզվել է, որ հանցանքի կատարման պահին բանկոմատում առկա է եղել առանձնապես խոշոր չափի գումար՝ 10 միլիոն 500 հազար դրամ:

Դատարանն ուսումնասիրել է անչափահաս Գարեգինի կյանքի պայմանները: Գարեգինն ապրել է ծնողների հետ, ովքեր զբաղվել են նրա դաստիարակությամբ ու խնամքով:

Գարեգինի մայրը վատառողջ է՝ երրորդ խմբի հաշմանդամ: Վատառողջ է նաև ինքը՝ Գարեգինը:

Նախաքննության ժամանակ Գարեգինն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե դիտավորություն չի ունեցել հափշտակելու բանկոմատում եղած գումարի այն չափը, որը նշված է իրեն առաջադրված մեղադրանքի մեջ:

Օգտվելով իր իրավունքից՝ Գարեգինը հրաժարվել է ցուցմունքներ տալ գործի հանգամանքների վերաբերյալ:

Դատարանում Գարեգինն ասել է, թե իր ընտանիքը գտնվել է նյութական ծանր պայմաններում: Իրենց օգնել են հարազատները: Պարտքերը մարելու, վատառողջ մոր համար սնունդ և դեղեր գնելու նպատակով իրեն անհրաժեշտ է եղել միայն 100 հազար դրամ: Այդքան գումարի համար է ինքը կատարել հանցավոր արարքը: Ինքը չի մտածել, թե ինչքան գումար կարող է լինել բանկոմատում: Եթե անգամ այնտեղ լիներ 10 միլիոն 500 հազար դրամ, ու ինքը կարողանար բացել բանկոմատը, ինքը կվերցներ միայն 100 հազար դրամը:

Գարեգինն ասել է, թե արարքը կատարել է իրեն անծանոթ անձի հետ: Նրա հետ շփվել է ընդամենը 6 ժամ: Իրենք բանկոմատից մոտ տասը մետր հեռավորության վրա գտնվող տարածքից վերցրել են ամրանի կտոր ու դրանով փորձել են բացել բանկոմատի դուռը:

Գարեգինն ասել է նաև, թե ինքը չգիտի՝ հետի անձնավորությունն ինչքան գումար կվերցներ: Նա զղջացել է կատարածի համար»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ