Անիմաստ մահեր. երբ սելֆին ողբերգության է վերածվում
Մեր նախնիները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց ծոռները կարող են մահանալ ընդամենը իրենք իրենց նկարելիս: Սելֆիները երբեմն մարդկանց գլխին իսկական պատուհաս են դառնում, ոմանց անգամ մահվան են հասցնում:
Ofigenno.cc-ն ներկայացրել է դեպքեր, երբ հասարակ սելֆին մարդկանց կյանքեր է խլել: Առավել անիմաստ մահեր անհնար է պատկերացնել:
Զույգը ընկել է ժայռից
2014-ին աշխարհը ցնցեց այն լուրը, որ Լեհաստանից ամուսնական զույգը, գտնվելով Պորտուգալիայում, որոշել էին ժայռի վրա գեղեցիկ սելֆի անել, սակայն սայթաքել ու վայր էին ընկել` իրենց մանկահասակ երեխաների աչքի առաջ:
Դեռահասն ու զուգարանը
Այս դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին: Դեռահասը ցանկացել էր սելֆի անել զուգարանում, սակայն սայթաքել էր, ընկել ու գլուխը հարվածել զուգարանակոնքին: Նա մահացել էր մինչ շտապօգնության գալը:
Աղջիկը եւ կամուրջը
Քսենիա Իգնատեւան ընդամենը մեկ ամիս անց պիտի դառնար 18 տարեկան: Նա որոշել էր սելֆի անել Սանկտ-Պետերբուգի կամուրջներից մեկի վրա: Աղջկա ոտքը սայթաքել էր, նա պատահաբար բռնվել էր էլեկտրահաղորդման լարից ու տեղում էկելտրահարվել ու մահացել:
Ճակատագրական հավաքույթ
26-ամյա Կոլլետ Մորենոն ընկերուհիների հետ գնում էր իր նախահարսանիքյան երեկույթին: Նա որոշեց սելֆի անել, ընկերուհին, ով ղեկին էր, կորցրեց մեքենայի կառավարումն ու վթար տեղի ունեցավ: Կոլլետը մահացավ հարսանիքից մի քանի օր առաջ:
Եւս մեկ աղջիկ ու եւս մեկ կամուրջ
Լեհաստանից 23-ամյա ուսանողուհի Սիլվիա Ռեյչելը այդպես էլ չվերադարձավ Իսպանիայի իր ճանապարհորդությունից: Նա բարձրացել էր կամուրջին` սելֆի անելու համար, սակայն վայր ընկավ ու մահացավ:
Գնացքն ու մահը
18-ամյա Աննա Ուրսուն ընդամենը օրեր առաջ մահացավ սելֆի անելիս: Նա որոշել էր բարձրանալ գնացքի վրա` լուսանկարվելու համար, դիպել էր էլեկտրահաղորդակցման լարին ու ամբողջովին այրվել: