07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայտնաբերվել է Լենինի իրական սիրո լուսանկարը /ֆոտո/

Բրիտանացի պատմաբան Ռոբերտ Հենդերսոնը հայտարարել է, որ գտել է Վլադիմիր Լենինի իրական սիրո լուսանկարը, որը մեկ դար առաջ կորել էր:

Պատմաբանն Ապոլինարիա Յակուբովայի լուսանկարը հայտնաբերել է ապրիլին, երբ աշխատել է եղել մեկ այլ հեղափոխականի՝ Վլադիմիր Բուրցևի մասին պատմող գրքի վրա: Պատմաբանը երիտասարդ հեղափոխական Յակուբովայի լուսանկարը գտել է Մոսկվայի պետական արխիվից, գրում է “Газета.ru”-ն:

Հետազոտողի խոսքով՝ Յակուբովան ու նրա ամուսինը մոտ են եղել Լենինի ու նրա կնոջ հետ: Յակուբովան երկար ժամանակ ապրել է Լոնդոնի կենտրոնում, սակայն հետագայում կրկին վերադարձել է Սանկտ-Պետերբուրգ: Մեկ այլ պատմաբանի վկայությամբ՝ Լենինը նրան քնքշորեն կոչել է Լիրոչկա և նույնիսկ ամուսնության առաջարկություն է արել, որը, սակայն, կինը մերժել է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ