23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հռոմի Պապը հիշեցնում է քրիստոնյաներին

Crossnews.am-ը գրում է.

«Քրիստոս Եկեղեցու համար վճարեց Իր վերքերի գնով, որ այն հավետ միանա Իր հետ: Այսօրվա քրիստոնյաները կանչված են խնդրելու միաբանության շնորհը և ուժգնորեն ձգտելու, որ իրենց մեջ չառաջանա բաժանությունների, պատերազմների և նախանձի ոգին». Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրերս այս ուղերձով հանդես է եկել Սուրբ Մարթայի տան մատուռում՝ առավոտյան պատարագի ժամանակ:

«Իր հռչակավոր աղոթքի մեջ Հիսուս խնդրում է եկեղեցու միաբանության համար, որ քրիստոնյաները մեկ լինեն, ինչպես Հիսուս Հոր հետ: Եվ հենց մեր կողքին կա մի մեծ գայթակղություն ուրիշ «հորը» տրվելու՝ «ստության ու բաժանման հորը»»,- նշել է Պապը:

Նա արտահայտել է իր ուրախությունն առ այն, որ Հիսուսի աղոթքը ոչ միայն Իր աշակերտների համար էր, այլ նաև նրանց, ովքեր կհավատան Իրեն «նրանց խոսքերով»:

Սուրբ հայրը կոչ է արել հավատացյալներին առանձնակի ուշադրություն դարձնելու այդ հանգամանքի վրա. «Ես պատկերավոր մտքումս տեսնում եմ Հիսուսին Հոր Երեսի առջև` Երկնքում. Նա`Աստված, աղոթում է մեզ համար, աղոթում է ինձ համար, աղոթում է քեզ համար: Ի՞նչ է Հայրը տեսնում: Նա տեսնում է վերքերը, տեսնում է այն գինը, որ Քրիստոս վճարեց մեզ համար: Հիսուս աղոթում է մեզ համար Իր վերքերով, Իր խոցոտված սրտով և կշարունակի անել դա»:

Հիսուս աղոթում է նաև Իր եկեղեցու, Իր ժողովրդի միաբանության համար` իմանալով հանդերձ, որ այս աշխարհի ոգին` բաժանությունների, պատերազմների, նախանձի, խանդի ոգին, հակառակվում է հատկապես հավատացյալների ընտանիքների և ողջ եկեղեցու դեմ` բերելով բամբասանքների, օտարացումների, մարդկանց պիտակավորման:

«Քրիստոսի աղոթքը,- ընդգծել է Հռոմի Պապը,- կոչ է անում այլ հարաբերությունների. մենք պետք է միաբան լինենք ու անբաժան, ինչպես միաբան էին Հիսուսն ու Հայրը: Հենց նման խնդիր է դրված այսօր մեր՝ քրիստոնյաներիս առջև: Չզիջել որևէ բաժանումների մեր մեջ, դեմ կանգնել պառակտումներին, թույլ չտալ, որ ստության հայրը մտնի մեր մեջ»:

Ֆրանցիսկոս Պապը հորդորել է ներել մարդկանց, քանի որ Հիսուս Ինքը ներել է մեզ: Մենք ինքներս կարիք ունենք աղոթելու միաբանության համար և թույլ տալու Սուրբ Հոգուն մեկ դարձնելու մեզ, ինչպես Հայրը՝ Որդու մեջ է, և Որդին` Հոր:

Աղբյուր` crossnews.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ