06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մայքրոսոֆթ»-ը «հրում կապահովի» ՏՏ ոլորտի զարգացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամի գլխավորած պատվիրակությանը:

         Վարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը և կառավարության անունից այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՏՏ զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և տարեկան այս ոլորտում գրանցվող 25 տոկոս աճը պայմանավորված է նաև մեր երկրում առաջատար ընկերությունների, այդ թվում` նաև «Մայքրոսոֆթե-ի գործունեությամբ և հայաստանյան ներկայացուցչության լավ աշխատանքով:

Դոն Գրանթամը շնորհակալություն է հայտնել վարչապետին` ընկերության հետ համագործակցության պատրաստակամության և նախորդ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչելու համար: Պարոն Գրանթամը նշել է, որ «Մայքրոսոֆթ»-ը շահագրգռված է ընդլայնել փոխգործակցությունը և նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:

         Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը և Դոն Գրանթամը քննարկել են հետագա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև նախատեսվում է համագործակցության հուշագրի և փոխգործակցությանն ուղղված պայմանագրերի ստորագրում:

         Հիշեցնեմ, որ   ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթե ընկերության միջև համագործակցության, հիմք է հանդիսացել 2014թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացած 7-րդ ամենամյա «Արմթեք 2014ե Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Մայքրոսոֆթե ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Դրա հիման վրա ՀՀ վարչապետի 2014թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել է «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը: Համագործակցությունը նախատեսվում է հետևյալ ուղություններով՝ Հայաստանում «ամպային» և մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքով, կրթական ոլորտի համագործակցություն, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի և այլ նախաձեռնությունների իրականացում: Ակնկալվում է, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հուշագրի ստորագրումը կստեղծի ընկերության հետ հետագա արդյունավետ համագործակցության նախադրյալներ:

         Ներկայումս լայնորեն ընդունելի է այն փաստը, որ համաշխարհային տնտեսության աճի արագ տեմպերը վերջին տասնամյակում պայմանավորված են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարված նորամուծություններով և տարբեր արդյունաբերական ճյուղերում դրանց կիրառմամբ: Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչը պայմանավորված է իր բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ՀՆԱ-ում ունեցած իր մասնաբաժնով, ինչպես նաև ընկերություննների թվի ու ընդհանուր շրջանառության աճի տեմպերով:

Ներկայում, ՏՏ ոլորտում  ակտիվ աշխատում են ավելի քան 396 ընկերություններ, ներգրավված է 11560 մասնագետ, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 474.9 մլն ԱՄՆ դոլար, 2014թ. ոլորտում գրանցվել է 25.2% աճ:

ՏՏ ոլորտի համար նախկինում արդեն սահմանվել են հարկային որոշ արտոնություններ, մասնավորապես նորաստեղծ կազմակերպությունների համար սահմանվել է եկամտային հարկի արտոնություն: ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրումը ևս մեկ գործնական քայլ է միտված ոլորտի զարգացմանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ