12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Ջեյմս Ուորլիքն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Վաշինգտոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  «Ես ողջունել եմ ՀՀ Նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա:

Սերժ Սարգսյանը հանդիպել է սենատորներին /վիդեո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում Սենատում հանդիպել է սենատորներ Ջոն Մաքքեյնին, Ջեք Ռիդին և Ռոբերտ Մենենդեզին, ինչպես Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելին, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Շրջանառության հարկի մասին» օրենքը օրակարգում է

Այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային Ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային պայմանագրեր: Օրակարգում է նաև «Շրջանառության հարկի մասին» և մի շարք հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցմանը:  Օրենքը առևտրական գործունեությությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերի ուշադրության կենտրոնում է, և բոլոր փոփոխությունները մեծ հասարակական հնչեղություն է ստացել: […]

«Նա ինձ ինչ ընկերուհի». Ռոզա Ծառուկյանը՝ Գոհար Ենոքյանի մասին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախ­կին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ ԲՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Ռոզա Ծառուկյանը Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի հա­մարում եւ չի ցանկանում անդրա­դառնալ նրա ձերբակալության թեմային:  «Մենք զանգահարել էինք Ռոզա Ծառուկյանին՝ պարզելու, թե ինչ կարծիք ունի նա Գո­հար Ենոքյանի հետ տեղի ունե­ցածի մասին: – Տիկին Ծառուկյան, անշուշտ, տեղյակ եք, որ Գոհար Ենոքյանին […]

Միլիոնը տուր. Հայկական ժամանակ

 «Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստում ֆինանսների նախարարությունը ներկայացնելու է մի նախագիծ, ըստ որի՝ խաղատներում ավելի քան մեկ միլիոն դրամի խաղադրույքներ անող հաճախորդների տվյալները պետք է «նույնականացվեն», իսկ նրանց տվյալները պետք է գրանցվեն հատուկ շտեմարանում: «Անձի անձնական տվյալները պետք է արձանագրվեն հենց խաղատներում, իսկ վերը նշված շտեմարանի վարման եւ պահմանման համար պատասխանատու […]

Հանգիստ թողեք. Հրապարակ

 «Հրապարակը» հարցազրույց է արել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ՝ Բանդայի գործի վերաբերյալ. «Պարոն Սարգսյան, արդեն 4 տարի է՝ Սուրիկ Հակոբյանը եւ մյուս ձերբակալվածների հարազատներն ու պաշտպանները պնդում են, որ դա սարքովի գործ է, ուշագրավն այն է, որ հիմսւ այդ տեսակետները հնչեցվում են նաեւ հեռուստաեթերից: Սա ՀՀ նախա­գահի խորհրդական Ալիկ Սսւրգսյանի դե՞մ է ուղղված: Եթե մարդիկ […]

ԲՀԿ ողջ ֆրակցիան ներկա է գտնվել Լյովա Խաչատրյանի հոբելյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ անցած շաբաթ Ապարանի ձորում՝ ցուրտ սառնամանիքին, ԲՀԿ ողջ ֆրակցիան՝ գնացածներով-մնացածներով, մեկտեղ ու միահամուռ ներկա է գտնվել կուսակցության ամենակրեատիվ անդամ Լյովա Խաչատրյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին: «Մասնակցել է նաև «ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որպես պատվավոր ապարանցի, իսկ «նիստը» վարել-թամադայություն է արել նույնքան ոչ անհայտ ապարանցի, նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Հոբելյանին ներկա են եղել […]

Մոսկվայում կորոշվի, թե որքան կթանկանա էլեկտրաէներգիան Հայաստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: «Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ: Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները […]

Մորը սպանել է, գցել ջուրը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի