06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ ողջ ֆրակցիան ներկա է գտնվել Լյովա Խաչատրյանի հոբելյանին. Հրապարակ

«Հրապարակը» գրում է, որ անցած շաբաթ Ապարանի ձորում՝ ցուրտ սառնամանիքին, ԲՀԿ ողջ ֆրակցիան՝ գնացածներով-մնացածներով, մեկտեղ ու միահամուռ ներկա է գտնվել կուսակցության ամենակրեատիվ անդամ Լյովա Խաչատրյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին:

«Մասնակցել է նաև «ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, որպես պատվավոր ապարանցի, իսկ «նիստը» վարել-թամադայություն է արել նույնքան ոչ անհայտ ապարանցի, նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը: Հոբելյանին ներկա են եղել նաեւ Լյովայի՝ «սուրճը գազի վրա դնող, գոմ գնացող, այդ ընթացքում մի քանի անգամ իրենց կնոջը սիրող» համագյուղացիները:

Եղել է կենդանի երաժշտություն, գետի էլ ավելի կենդանի քչքչոց ու ապարանյան ալպյան ծաղիկների ահեղնադղորդ բուրմունք: Որպեսզի ապարանյան ցուրտը չխանգարի իր հյուրերի կրեատիվ ռելաքսացիային, Լյովան բոլորին բաժանել է զինվորական կամուֆլյաժներ ու «վայեննի» գլխարկներ: «Շատ-շատ ռոմանտիկ էր ամեն բան այնտեղ, արժեր՝ արժեր գնալ»,- պատմեց լավ մրսած, բայց դեռ խումհարից ուշքի չեկած մեր զրուցակիցը: Հայտնի ապարանցու 60-ամյակը հաջորդ օրն էլ են նշել՝ այս անգամ ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ