06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մորը սպանել է, գցել ջուրը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է վիճել մոր հետ:

Վիճաբանության ընթացքում նա բռնություն է գործադրել, բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին:

Պատճառել է գլխուղեղի արյունազեղումներ, ձախ աչքի, ձախ այտային աղեղի, ճակատային թմբկության շրջանի, ձախ ականջախեցու, ձախից քունքոսկրի պտկաձև ելունի պրոյեկցիայի, ենթակզակային ձախ շրջանի, ձախ ստորին փափուկ հյուսվածքների… արյունազեղումներ…

Ստացած վնասվածքներից մայրը մահացել է: Մոր մարմինը հետո գցվել է ջրով լի վաննայի մեջ…

Սամվել Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործի նախաքննության սկզբում, երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չի եղել, Սամվելն իրեն մեղավոր է ճանաչել:
Սակայն երբ ստացվել է փորձաքննության եզրակացությունը ու ի հայտ է բերվել, որ տուժող կնոջ մահը վրա է հասել բազմաթիվ հարվածներից ստացած վնասվածքների հետևանքով, Սամվելն այլևս իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, թե ինքը տուն է մտել ու տեսել, որ մայրը մահացած է…
Սամվել Դարբինյանն ամուսնալուծված է, մեկ երեխա ունի, երեխան մոր հետ բնակվում է Ռուսաստանում:

Սամվելը միջնակարգ-մասնագիտական կրթություն ունի, ավարտել է մեքենաշինական տեխնիկումը: Սամվելն ու մայրը երկուսով են ապրել դեպքի վայր դարձած բնակարանում:

Մայրը երկար տարիներ բուժաշխատող է եղել, զուսպ, համեստ կին՝ ըստ ծանոթների ու հարևանների: Դեպքից րոպեներ առաջ նա հարևանուհու տանն է եղել, միասին սուրճ են խմել: Հետո տուժողը տուն է գնացել, ասել է, թե որդին գործից տուն է գալու… Որոշ ժամանակ անց մուտքում աղմուկ է բարձրացել, թե Ալվինային սպանել են…»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝  1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ