28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Շրջանառության հարկի մասին» օրենքը օրակարգում է

Այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային Ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային պայմանագրեր: Օրակարգում է նաև «Շրջանառության հարկի մասին» և մի շարք հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցմանը: 

Օրենքը առևտրական գործունեությությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերի ուշադրության կենտրոնում է, և բոլոր փոփոխությունները մեծ հասարակական հնչեղություն է ստացել: Ամիսներ առաջ կառավարության առաջարկությամբ շրջանառության հարկի առևտրական գործունեությունից եկամուտների հարկման  դրույքաչափը սահմանվեց 1%, նախկինում գոործող 3.5 %-ի փոխարեն, և լրամշակվեց՝ ապրանքները ձեռք բերելու  պարտադիր փաստաթղթավորման պահանջով, այն չկատարելու պատասխանատվության մեխանիզմներով: 

Պահանջը ոչ այնքան տնտեսական էր, որքան քաղաքական, քանի որ պայմանավորված էր փոքր ձեռնարկությունների շնորհիվ  խոշորներին հարկման դաշտ բերելու և վերահսկելու հետ: Արդյունքում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարվող ակտիվ բողոք ակցիաների շնորհիվ այդ դրույթի կատարման պահանջը հետաձգվեց մինչև  հուլիսի 1-ը,  կառավարությունն էլ հաշվի առնելով բոլոր դեմ և կողմ փաստարկները, քննարկելով այն ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների հետ ձեռնամուխ եղավ խնդրի հիմնովին լուծմանը:

Շրջանառության հարկի մասին օրենքի նախագծում կարծես թե հաշվի են առնված տնտեսվարողների և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների կողմից հնչեցրած սկզբունքային պահանջները՝ նախևառաջ պարտադիր փաստաթղթավորման իմպերատիվ պայմանի վերանայումը, և ընտրության հնարավորության ստեղծումը: Գործադիրը առաջարկում է հետևյալ լուծումը՝ առևտրական գործունեությունից եկամուտները գանձել 5% դրույքաչափով, սահմանելով նվազման մեխանիզմ փաստաթղթավորված գործարքների հանրագումարի 4%-ի չափով: Եվ մեկ այլ սկզբունքային մոտեցում՝ շրջանառության հարկի շեմը առաջարկվում է բարձրացնել 113.4 մլն դրամ, ներկայումս գործող 58.35 մլն դրամի փոխարեն:

Սրանով նախ փարատվում է գործարարների այն մտավախությունը, որ փաստաթղթավորելով գործարքները իրենց կողմից մատուցած ծառայություններից ստացված հասույթները կգերազանցեն սահմանված նվազագույն շեմը և նրանք ստիպված կլինեն անցնել հարկման ընդհանուր դաշտ և մյուս կողմից, եթե հաշվի առնենք , որ շրջանառության հարկը փոքր և միջին բիզնեսի համար պարզեցված հարկատեսակ է, ապա 58.35 մլն. շեմը անհասկանալի էր, քանի որ համաձայն փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին օրենքի դասակարգմանը տարվա գործունեությունից ստացված հասույթի մինչև 100 մլն դրամը համարվում են գերփոքր ձեռնարկություններ, իսկ միջինները՝ մինչև 1000 մլն դրամը: Հետևաբար բարձրացնելով շրջանառության հարկի շեմը տեսանելի է դառնում, որ օրենքի կիրառման թիրախում են գերփոքր ձեռնարկությունները: 

Փաստաթղթավորման պահանջի կամավորության սկզբունքով պայմանավորված՝  ստուգումների իրականացման, օրենքը խախտելու համար  նախատեսված պատասխանատվությունների կիրառման դրույթները ուժը կորցրած կճանաչվեն, որն իր հերթին կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը և զերծ կպահի տնտեսվարողների կյանքը ավելորդ բարդացնելուց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ