06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նա ինձ ինչ ընկերուհի». Ռոզա Ծառուկյանը՝ Գոհար Ենոքյանի մասին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախ­կին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ ԲՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Ռոզա Ծառուկյանը Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի հա­մարում եւ չի ցանկանում անդրա­դառնալ նրա ձերբակալության թեմային: 

«Մենք զանգահարել էինք Ռոզա Ծառուկյանին՝ պարզելու, թե ինչ կարծիք ունի նա Գո­հար Ենոքյանի հետ տեղի ունե­ցածի մասին:

Տիկին Ծառուկյան, անշուշտ, տեղյակ եք, որ Գոհար Ենոքյանին են ձերբակալել,ինչ կարծիք ու­ն եք տեղի ունեցածի մասին:

Բայց դա ինձ ինչ հետաքրքրող կամ վերաբերող խնդիր է, որ «Հրապարակից» զանգել, ինձ եք անհանգստացնում, որպես ինչ եք անհանգստացնում:

Դե, ասում են՝ Ձեր մտերիմ ընկե­րուհին է, դրա համար ենք զանգում:

 Շատ կներեք, ես մտերիմ ընկե­րուհի կյանքում չեմ ունեցել, նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախա­գահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ:

Լրատվամիջոցներում գրվել է, որ Ձեր ընկերուհին է:

 Շատ սխալ են անում, որ լրատ­վամիջոցներում արծարծում են եւ Ծառուկյան Գագիկի անունը, եւ նրա մոր անունը: Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ինչ մտերիմ ընկե­րուհի: Նա ինձնից 15 տարի փոքր կին է, նա ինձ ինչ ընկերուհի: Ես իր ասպարեզում չեմ աշխատել: Մենք իրար հետ, ընդհանուր առմամբ, ոչ մի առնչություն չենք ունեցել, ընդա­մենը կուսակցության մեջ ենք մտել՝ ես ինձ համար, ինքն իր համար»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ