13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Նոր մոտեցումներ եւ հին անվստահություն. Ժամանակ

Ժամանակը վերլուծել է նախագահի ամերիկյան այցը, նշելով, թե Սերժ Սարգսյանի այցի ժամանակացույցը ինքնին տպավորիչ հանդիպումներ չէր ենթադրում, սակայն դրանցից մեկը իսկապես բավականին ուշագրավ է դարձել: Սարգսյանը ամերիկյան Սենատում հանդիպմանը, ի թիվս երեք սենատորների, հանդիպել է նաեւ Հանրապետական, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մըքքեյնի հետ: Մըքքեյնի ներկայությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպող երեք սենատորների շարքում ուշագրավ է […]

Պահանջ-նամակներ՝ օտարերկրյա դեսպանատներին /ֆոտո/

«100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր պահանջի նամակներ հանձնեց ՀՀ-ում օտարերկրյա դեսպանություններին, պահանջելով՝  «ուշադրության կենտրոնում պահել  քաղբանտարկյալներ  Շանթ Հարությունյանի և ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի հարցը»: Նամակներ հանձնեցին ԱՄՆ, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանմիայի դեսպանություններին:

Ո՞րն էր օգուտը

«100 ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է. «Եթե ապրիլի 24-ին այդ մեծ մոբիլիզացիան տեղի չունեցավ, դա չի նշանակում, որ մենք ձախողվել ենք: Մեզ ձերբակալելով մենք բավական օգուտներ քաղեցինք, կարողացանք ժողովրդին հասկացնել, որ կա մի խումբ, որին կարելի է հավատալ ու վստահել: Ժիրայր Սէֆիլյան»:

«Այդպիսի գին չկա չէ՞»

 Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց իրավասություն տալի Ֆինանսների նախարարությանը ձեռք բերելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 1500 մետր երկու ֆիզիկական անձանց պատկանող հողակտորը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ այստեղ հիմնադրվելու է շախմատի ակադեմիա: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք նախապես սահմանված գումարով կավարտեն այս աշխատանքները: Ապա վարչապետը նկատեց, որ հողի սակագինը ավելի բարձր […]

Մայիսի 7-ի ռադիոյի օր

Մայիսի 7-ը համաշխարհային գիտության և տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի մայիսի 7-ին Ռուս ֆիզիկոսԱլեքսանդր Պոպովը  հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը։ Եվ հենց Պապովը մայիսի 7-ին ապացուցեց Ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև։ Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետւ Սովետական միությունում “Ռադիոյի օր”. […]

Խելքդ հավաքի գլուխդ. Ժամանակ

«Ժամանակը»-ը գրում է՝ Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը վստահ է, որ օրերս Սյունիքի մարզպետ Աուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը մեսիջ է՝ ուղղված Լիսկայից իրեն, քանի որ ծեծի արդյունքում տուժածն իր մտերիմ ընկերն Է: «Սա վերջին կետն Էր: Նորից զգուշացնում եմ՝ խելքդ հավաքի գլուխդ, Լիսկա: Պատասխանը լինելու Է […]

Կառավարությունը համաձայնեց ՀՅԴ-ի ու Թևան Պողոսյանի հետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011թ մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը պարունակում […]

Հայ ենթասպան «քցել է» ՌԴ պաշտպանության նախարարությանը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ Պաշտպանության նախարարությունից ավելի քան 150 բնակարանի յուրացման մեջ: Գործը քննած դատարանի մամլո ծառայությունը TASS-ին հայտնել է, որ Դանիելյանը ու նրա երեք համախոհները մեղավոր են ճանաչվել: «Դատավճռի հրապարակումը շարունակվում է, գործի մեծ ծավալի պատճառով դատավճիռը կհրապարակվի նվազագույնը 2 օր»,-նշել են մամլո ծառայությունից: Դանիելյանի համախոհներն են […]

Կդատեն. Հրապարակ

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾՒԳ-երի ղեկավարների հետ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է’ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն: ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած: ԾԻԳ-երի ղեկավարները վախեցած շշնջում էին, որ հնարավոր է պաշտոնանկություններ լինեն:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի