16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կառավարությունը համաձայնեց ՀՅԴ-ի ու Թևան Պողոսյանի հետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի ու Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությունը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

Նախարարի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2011թ մայիսին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը պարունակում է էականորեն տարբերվող դրույթներ՝ նախկին օրենսգրքում եղած բազմաթիվ կանոնակարգումներից: «Խնդիրն ընդամենը համապատասխանեցման մեջ էր, բայց կառավարությունը որոշակի առաջարկություններ ունի ՝ հիմնականում խմբագրական բնույթի, որոնց վերաբերյալ մենք բանակցել ենք օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ:

Ըստ էության, մեր բոլոր առաջարկները ընդունելի են եղել հեղինակների համար, այդ իսկ պատճառով ես առաջարկում եմ դրական եզրակացությամբ ներկայացնել»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ