13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

«Աչքներս լույս»

«Շրջանառության հարկի մասին» օրենքն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության: Նախքան այդ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են առաջարկներ մի քանի պատգամավորների կողմից և ընդունվել են: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խմբակցության անունից հայտնեց, որ ողջունում են օրենքում կատարվող փոփոխությունը: Նշենք, որ վիճահարույց էին ավելացրած արժեքի հարկի չափի և գնագոյացման հարցերը, որոնք, Մելքումյանի խոսքով, […]

Դոլարն էժանանում է

Մայիսի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: Դոլարն առաջարկվել է 482,8 դրամով, պահանջարկի գինը չի գերազանցել 480 դրամը: Նախօրդ օրն էլ բորսայում դարձյալ դոլար չի վաճառվել: Ի դեպ, դոլարի գինը մայիսի 6-ին նվազել էր նախորդ օրվա համեմատ, ռուսական ռուբլին եւ եվրոն արժեվորվել են:Ամերիկյան 1 դոլարը գնվում էր միջինը 479 դրամով, […]

Պուտինի հետ

Մայիսի 7-ից 9-ը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին կմասնակցի 27 երկրի ղեկավար այդ թվում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Վենեսուելայի նախագահները: Տոնական միջոցառումներին ներկա կլինեն նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը: 

Նոր լիազորություններ ոստիկանապետին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու իրավասությունն անցնում է ՀՀ ոստիկնապետին: Նախքան այդ այն վերապահված էր Կառավարությանը: «Որոշման նախագծի ընդունման արդյունքում` պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները կսահմանվեն ՀՀ ոստիկանության պետի հրամանով, և օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին»,- ասաց օրեքի նախագիծը […]

Էս ինչ հաշտ Ազգային ժողով է

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեցին ավելի վաղ քննարկված հարցերը: Այսպես «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի փաթեթն ընդունվեց 111 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չկար:  «Հայաստանի հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը ևս ընդունվեց 113 կողմ ձայնով, դեմ ու ձեռնպահ չկար: «Էս ինչ հաշտ Ազգային […]

Զեղչերով

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 27,396.5 հազար դրամ: Հիշեցնենք, Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք իրավունք ունեն օդային տրանսպորտով երթևեկելու ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց […]

Ում են թողնում

Այսօր կառավարության նիստը սահմանվածից մեկ ժամ շուտ կայացավ, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարության պատվիրակությունը կմեկնի Արցախ: Փաստորեն մայիսի 9-ին ՀՀ նախագահը եւ վարչապետը չեն մասնակցի երեւանյան տոնական միջոցառումներին: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը վաշինտոնյան այցից հետո մեկնելու է Մոսկվա` մասնակցելու մայիսի 9-ի Հաղթանակի տոնական միջոցառումներին: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում մասնակցելու է Շուշիի ազատագրմանը […]

Վարչապետը դժգոհ է` ինչ կատարվեց

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Կառավարություն-Ազգային ժողով համագործակցությանը: «Մենք ունենք բաց, օրինակ վերջերս մենք Ազգային ժողվում ներկայացրեցինք օրինագիծ եկամտահարկի մասին, և այն, ինչի մասին խոսվում էր օրենքում, դրա մասին պատգամավորների մի մասը ընդհանրապես չէր խոսում, այլ խոսում էր կարծես թե այլ նախագծի մասին: Ես դա կապում եմ երկու խնդրի հետ»,-ասաց վարչապետը: Ըստ […]

Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Ցեղասպանության մասին գրառում կատարած Դեն Բիլզերյանին /ֆոտո/

Թուրքիայի «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյել է պոկերի ամերիկահայ հայտնի վարպետ Դեն Բիլզերյանին İnstagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու համար, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Radikal» պարբերականի վկայությամբ՝  Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին, Բիլզերյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքական պետությունը սպանել է 1.5 մլն հայի, այդ թվում ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի