05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Աչքներս լույս»

«Շրջանառության հարկի մասին» օրենքն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության: Նախքան այդ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ ներկայացվել են առաջարկներ մի քանի պատգամավորների կողմից և ընդունվել են: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խմբակցության անունից հայտնեց, որ ողջունում են օրենքում կատարվող փոփոխությունը: Նշենք, որ վիճահարույց էին ավելացրած արժեքի հարկի չափի և գնագոյացման հարցերը, որոնք, Մելքումյանի խոսքով, արդեն լուծվել են:

«ԲՀԿ-ն գտնում է, որ սա նորմալ օրենք է, լուծվել է ՓՄՁ-ների բարձրացրած հարցը, մենք կողմ ենք քվեարկելու»,-շեշտեց նա: ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ը ևս ողջունեցին այս օրենքը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակայն, նկատեց, որ իրենք դեմ են. ձեռնարկատերերը, նրա հավաստմամբ, նախընտրում են աշխատել հինգ տոկոս հարկով, ոչ թե 3.5 տոկոսով:

«Աչքներս լույս, քվեարկություն»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նախագիծն ընդունվեց 95 կողմ, 6 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, օրենքի փոփոխությամբ նախատեսվում է հինգ տոկոս շրջանառության հարկը փոխարինել 3.5 տոկոսով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ