13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Հրեշտակներ չեն

«Երկրի վրա հրեշտակներ չկան, այս դահլիճում՝ ևս, մենք բոլորս մեղավոր ենք, բայց թող առաջինը քար նետի նա մեզ վրա, ով որ մեղք չի գործել, հարգելի՛ գործընկեր»,-Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

Վաշինգթոնում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը Ջո Բայդենը կմասնակցի

Այսօր Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին ներկա կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակից: Արարողությանը մասնակվելու նպատակով ԱՄՆ-ում է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վեհափառի եւ Սերժ Սարգսյանի այցը վաշինգտոն կավարտվի վաղը, որտեղից նա կմեկնի Մոսկվա: 

Ռազմիկի գրպանից 5 միլիոն դոլար են տարել

Ապրիլի 22-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1960 թ. ծնված Էմիլ Ե.-ի, 1970 թ. ծնված Արթուր Զ.-ի, ոմն Միշայի և Յուրիկի կողմից 1946 թ. ծնված Ռազմիկ Դ.-ի բաճկոնի գրպանից 5.100 ԱՄՆ դոլար և 850.000 դրամ գողանալու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Յուրիկը 1964 թ. ծնված Յուրի Գ.-ն է, իսկ Միշան՝ 1969 թ. […]

Կպատասխանի՞ Պուտինը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մայիսի 16-ին նախապես հայտարարված այցը Թուրքիա չեղյալ է հայտարարվել: Մայիսի 16-ին Անթալիայում պետք է տեղի ունենար Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը: Անկարայում պատճառաբանել են, որ Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով նիստը հետաձգվել է մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: «Известия»-ին  դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ […]

Հանդիպել է գլխավոր դատախազի հետ

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևւորգ Կոստանյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ դատախազի հետ զրուցել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: «Դատախազը նույնպես մտահոգ է տիկին Ենոքյանի առողջական վիճակով: Գրեթե վստահ եմ, որ տիկին Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը կալանք չի ընտրվի, 17.40-ից տիկին Ենոքյանը […]

Կմեկնարկի թանգարանային գիշերը

Այս տարի թանգարանային գիշերը կմեկնարկի մայիսի 16-ին: ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտնեց, որ այդ օրը ՀՀ տարածքի 110 թանգարաններ բաց են լինելու մինչև կեսգիշեր և գործելու են անվճար։ «Բացի այդ մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրն է, և թանգարանները կրկին բաց են լինելու մինչև 18:00-ն, այն դեպքում երբ օրը երկուշաբթի, է և սովորաբար այդ օրը […]

«Խոպանչիների» մասին օրենքը սեփական նախաձեռնությամբ արտերկիր մեկնողների վրա չի ազդելու

Ազգային ժողովւմ երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս փոփոխություն չի վերաբերում այն անհատ քաղաքացիներին, ովքեր արտերկիր աշխատելու են մեկնում իրենց սեփական նախաձեռնությամբ: Նշենք, որ այս օրենքը տարընկալման առարկա էր հանդիսացել: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միրումյանից հետաքրքվեց, թե կարող ենք […]

ԵՏՄ պաշտոնյաները կգան Հայաստան

Եկող շաբաթ Հայաստան են այցելելու ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության անդամները։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրրիելյանը: Վերջիններս հանդիպելու ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ և բիզնես համայնքի հետ քննարկելու մի շարք հարցեր։ «Մասնավորապես դրանք կապված կլինեն ներկայումս մշակվող մաքսային օրենսգրքի հետ, հարկային որոշ հարցեր կան»,-ասաց նա ու խնդրեց բոլորին ակտիվորեն մասնակցել հանդիպմանը։ 

Նախագահը ներկա է եղել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» թեմայով նոր նամականիշերի մարման արարողությանը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որը վերջին շրջանում զգալիորեն հարստացվել է՝ հավաքագրելով նաև տեսագրություններ, ձայնագրություններ, թվային նյութեր: Նախագահը շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել ցուցանմուշներին, այդ թվում՝ այնտեղ պահվող հայերեն և Հայաստանի մասին բազմաթիվ նյութերին՝ պատմաբանների հիշատակումներին, Հայաստանի հիշատակմամբ հին քարտեզներին, ամերիկացի դիվանագետ Հենրի Մորգենթաուի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի