29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կպատասխանի՞ Պուտինը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մայիսի 16-ին նախապես հայտարարված այցը Թուրքիա չեղյալ է հայտարարվել: Մայիսի 16-ին Անթալիայում պետք է տեղի ունենար Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը: Անկարայում պատճառաբանել են, որ Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով նիստը հետաձգվել է մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

«Известия»-ին  դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստի չեղյալ հայտարարման իրական պատճառն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:

Հիշեցնենք, նախօրեին պարզվել է, որ նույն պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Վլադիմիր Պուտինի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու հրավերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ