08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

«Խոպանչիների» մասին օրենքը սեփական նախաձեռնությամբ արտերկիր մեկնողների վրա չի ազդելու

Ազգային ժողովւմ երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ այս փոփոխություն չի վերաբերում այն անհատ քաղաքացիներին, ովքեր արտերկիր աշխատելու են մեկնում իրենց սեփական նախաձեռնությամբ: Նշենք, որ այս օրենքը տարընկալման առարկա էր հանդիսացել:

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միրումյանից հետաքրքվեց, թե կարող ենք ամրագրել, որ մեր հայրենակիցներն, ովքեր մեկնում են արտերկիր աշխատանքի կամ ժողովրդական բառով ասած «խոպանչի» մեր հայրենակիցների վրա այս օրենքը չի անդրադառնում: Փոխնախարարը դրական պատասխան տվեց: 

Նշենք, որ եկամտային հարկի 13 % դրույքաչափ է սահմանվում այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս: Խոսքը վերաբերում է շինարարական արտագնա աշխատանքներին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ