29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Ցեղասպանության մասին գրառում կատարած Դեն Բիլզերյանին /ֆոտո/

Թուրքիայի «Բեշիքթաշ» ֆուտբոլային թիմի դարպասապահ Թոլգա Զենգինը հայհոյել է պոկերի ամերիկահայ հայտնի վարպետ Դեն Բիլզերյանին İnstagram-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում կատարելու համար, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Radikal» պարբերականի վկայությամբ՝  Հայոց ցեղասպանության հիշատակման օրը` ապրիլի 24-ին, Բիլզերյանը կատարել էր հետևյալ գրառումը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թուրքական պետությունը սպանել է 1.5 մլն հայի, այդ թվում ՝ նաև Բիլզերյան ընտանիքի մի մասին: Այսօր այդ ցեղասպանությունը դեռ չեն ճանչում: Դա կարող էր բարձարցնել իրազեկվածությունը և հնարավորություն ստեղծել կանխելու հրեաների Հոլոքոստը: Ես դրա համար թուրքերին չեմ ատում, որովհետև պատասխանատուներից ոչ մեկը ողջ չէ: Սակայն պատմությունը կարող է կրկնվել: Այդ պատճառով Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի, որ դա տեղի է ունեցել»:

Այս գրառումն արժանացել է Բիլզերյանի թուրք հետևորդների խիստ արձագանքին, իսկ բեշիքթաշցի հայտնի թուրք դարպասապահը ուղղակի  İnstagram –ում հայհոյանք է գրել պոկերի հայ վարպետի հասցեին:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ