17 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Այդպիսի գին չկա չէ՞»

 Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց իրավասություն տալի Ֆինանսների նախարարությանը ձեռք բերելու Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 1500 մետր երկու ֆիզիկական անձանց պատկանող հողակտորը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ այստեղ հիմնադրվելու է շախմատի ակադեմիա:

Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք նախապես սահմանված գումարով կավարտեն այս աշխատանքները: Ապա վարչապետը նկատեց, որ հողի սակագինը ավելի բարձր է ներկայացվում, քան իրականում է: «Այդպիսի գին չկա չէ՞»,-հարցրեց վարչապետը:

Փոխնախարարը նշեց, որ երկու սեփականատերերից են ձեռք բերում տարածքը: «Լավ կնայենք, հարց չկա: Ուղղակի մենք պետական ու համայնքային հողերն օտարելուց շատ էժան գնով ենք օտարում, գնելուց շատ թանկ ենք գնում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նիստի ավարտին վերջինս նշեց, թե ճշգրտվել են, որ հողի սակագինը 103 դոլար է, ինչը նորմալ գին է:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ