14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Խորին երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ Արցախյան ազատամարտի հարգելի վետերաններ, սիրելի երկրապահներ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ:  Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակում իսկապես անուրանալի է երկրապահ կամավորականների ունեցած վաստակը, քանզի մինչև հայկական կանոնավոր բանակի կազմավորումը հենց մեր նվիրյալ ազատամարտիկներն էին, որ ստանձնեցին հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ու, ի պատիվ իրենց, պատվով տարան այն […]

Ցայտնոտային վիճակի մեջ են

«Սովորություն է դարձել հապճեպ օրենքներ անցկացնելը, որի թվում էր նաև արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով «խոպանչիներին հարկելու» օրենքից: Պատգամավորը տեղեկացել է, որ 70 հազարից ավելի արտերկրում աշխատող ունենք, թե որքան են աշխատում շինոլորտում, դեռ կպարզեն, բայց արդեն բազմաթիվ ահազագներ են ստացել, հատկապես Շիրակի մարզից, որտեղ գործազրկության մակարդակը […]

Զզվել եմ բոլորիցդ … Սուրիկ Խաչատրյանը պոռթկաց/վիդեո/

Այսօր Էծմիածնի Մայր Աթոռի բակում կայացավ զոհված ազատամարտիկների և վասն հայրենյաց զոհվածների հոգեհանգստյան պատարագը: Նշենք, այսօր Երկրապահ կամավորականների տոնն է: Արարողությանը մասնակցում էր նաև երկրապահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Պատարագից հետո լրագրողները փորձեցին օրվա խորհրդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ նահատակների հետ կապված իր աղոթքն արդեն ուղղել է Աստծուն, ու այն արդեն […]

Եթե կարիք լինի, Մոսկվայից էլ հետ կկանչենք մեր դեսպանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ նախօրեին քննարկել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Aksam» պարբերականի հաղորդմամբ` Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի Հայաստան կատարած այցին, ասել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա: Նրան […]

Այդպիսի վտանգներ դեռ չկան

«Մենք խորապես հավատացած ենք, որ Հայաստանի համար ճիշտ մոդելը խորհրդարանական համակարգին անցնելն է, մենք հետևողականորեն աշխատել ենք այդ ուղղությամբ, 95-ի Սահմանադրությունը, որը ոչ թե նախագահական էր, այլ կարելի է ասել սահմանադրական մոնարխիա էր, որովհետև նախագահն ուներ գերլիազորություններ, և ամեն ինչ մեկ անձն էր որոշում»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հարցին ի […]

Այսօր մեկ ժամ քիչ կաշխատենք

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն վաղը` մայիսի 9-ը, Հաղթանակի և խաղաղության տոն օրն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Ի դեպ, օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող […]

Ով է եղել իրականում Սեֆիլյանը/վիդեո/

«Մեր մարտական ընկերոջ մասին բոլորս էլ մտածում ենք, բայց մենք այսօր ունենք կայացած պետություն, և եթե ձերբակալություն է եղել, ուրեմն ինչ-որ խնդիրներ ու խախտումներ կան»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ի պատասխան հարցին, թե ձերբակալվել է իր մարտական ընկեր, Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Դիտարկմանը, թե այսօր ԵԿՄ […]

Սերժ Սարգսյանը մեկնել է ՌԴ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ այսօր կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Երեւանից Մոսկվա` ոտքով. Հայ թոշակառուն կրկնեց հոր ճանապարհը /վիդեո/

Հայաստանից 76-ամյա թոշակառու Գրիգորի Թեփոյանը ավարտել է իր ճանապարհորդությունը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին: Հայ պապիկը Երեւանից ոտքով հասել է Մոսկվա` ի հիշատակ պատերազմի մասնակից իր հոր, ով պատերազմի ժամանակ ճիշտ նույն ճանապարհն էր անցել, հայտնում է Новости Mail.Ru–ն: 2200 կիլոմետրը հայ թոշակառուն անցել է 46 օրվա ընթացքում, օրական նա 50 կիլոմետր քայլել է: Մոսկվա մտնելիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված