18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Գործ ունենք ոչ ադեկվատ իրավիճակի հետ

<<Այն վիճակում, որ գտնվում է այսօր բաշխիչ ցանցը, որևէ արդարացում չունի, նա այդ վիճակում է գտնվում ոչ էֆֆեկտիվ, ոչ բարեխիղճ կառավարման պատճառով>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման համար տրամաբանական հիմքեր կա՞ն:  Հիշեցնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և […]

Թափված ժայռաբեկորները հեռացվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց  է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և […]

18 միլիոն հափշտակել է

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում ավարտվել է  քաղաքացի Ա.Դավթյանի կողմից՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմենակ Դավթյանը Կապան քաղաքի բնակիչ Ա.Գևորգյանին ներկայացել է  որպես Կապանի տարածաշրջանի 12 գյուղերում շուրջ 30 միլիարդ ՀՀ դրամի ֆինանսավորման ենթակա շինարարական աշխատանքների կատարման ծրագրերի համակարգող-պատասխանատու եւ գործընկերային հարաբերություններ հաստատել […]

Առավելագույնը՝ ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու համար

Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական հենակետեր: Այցի շրջանակում լրագրողներին հնարավորություն է տրվել  տեսնելու, թե ինչ պայմաններում են ծառայում զինվորները, ծանոթանալու մարտական հերթապահության կրման պայմաններին, հետևելու պայմանական հակառակորդի ոչնչացման ցուցադրական զորախաղին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ծանոթացել է զինվորների […]

Էլեկտրաէներգիան կթանկանա թե այս, թե մյուս տարի. նախարար 1in.am /վիդեո/

1in.am-ը գրում է. Այն որ այս տարի էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է, արդեն հայտնի է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն 1 Կվտ էլեկտրական էներգիայի գինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Բայց դա դեռ բավական չէ: էլեկտրաէներգիայի գինը, ամենայն հավանականությամբ, 2016թ. նույնպես կբարձրանա: Այս մասին այսօր տեղեկացանք Էներգետիկայի և բնական պաշարների նախարար […]

Պաշտպանության նախարարին գնդակահարել են միջոցառման ժամանակ քնելու համար /ֆոտո/

Հարավկորեական հետախույզները հայտնել են, որ Հյուսիսային Կորեայում գնդակահարել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` պաշտպանության նախարար Հեն Էն Չխոլին, քանի որ նա քնել է մի միջոցառման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը, հայտնում է Lenta.ru-ն: Պաշտպանության նախարարի նման պահվածքը որակվել է իբրեւ պետական դավաճանություն, ինչի համար էլ նրան մահապատժի են ենթարկել: […]

Եթե Ծառուկյանի որդուն առևանգած լինեին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերն է, տեղյակ չէ տարածված լուրերից, թե փետրվարին Ծառուկյանին պարտադրել են հեռանալ քաղաքականությունից՝ առևանգելով նրա որդուն: «Ես նման տեղեկություն չունեմ և չեմ էլ գտնում, որ դա շատ մոտ է իրականությանը,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարություն էր արել «Ազգային համաձայնություն» […]

Ազատել է աշխատանքից

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի