13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Եթե Ծառուկյանի որդուն առևանգած լինեին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերն է, տեղյակ չէ տարածված լուրերից, թե փետրվարին Ծառուկյանին պարտադրել են հեռանալ քաղաքականությունից՝ առևանգելով նրա որդուն:

«Ես նման տեղեկություն չունեմ և չեմ էլ գտնում, որ դա շատ մոտ է իրականությանը,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարություն էր արել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ ասելով, թե իրեն այդ մասին ասել է ԲՀԿ անդամներից մեկը:

Տենց բան չէր կարա լիներ, եթե լիներ, մենք էլ կիմանայինք: Ինչո՞ւ պիտի առևանգեին որդուն»,-զարմացավ պատգամավորը ու հորդորեց Հարությունյանից հետաքրքրվել, թե ով է եղել նրա աղբյուրը: «Ես անձամբ նման տեղեկություն չունեմ, բայց եթե լիներ, կունենայի»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ