04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գործ ունենք ոչ ադեկվատ իրավիճակի հետ

<<Այն վիճակում, որ գտնվում է այսօր բաշխիչ ցանցը, որևէ արդարացում չունի, նա այդ վիճակում է գտնվում ոչ էֆֆեկտիվ, ոչ բարեխիղճ կառավարման պատճառով>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք էլեկտրաէներգիայի թանկացման համար տրամաբանական հիմքեր կա՞ն:  Հիշեցնենք, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են հանձնաժողով՝ սակագների վերանայման հայտերով: 

Պատգամավորը նկատեց, որ դա բնական մենաշնորհ է, որը մենք ենք արժանացրել, և մենաշնորհային բացառիկ դիրքում գտնվող կազմակերպությունը հասել է մի վիճակի, որի արդեն լուծարման մասին են խոսում: <<Վստահ եմ և հուսով, որ չի լուծարվի, և գնորդներ կգտնվեն և կարծես թե գտնվել են: Վստահ եմ, որ ավելի լավ կկառավարվի ապագայում, քանի որ ավելի վատ կառավարել հնարավոր չէ այդ կազմակերպությունը>>:

Խաչատուր  Քոքոբելյանը նկատեց, որ կան այնպիսի կազմակերպություններ, ինչպես Բաշխիչ ցանցն է, Հայռուսգազարդը, որոնք բացառիկ մենաշնորհային վիճակում գտնվելով՝ ոչ բարեխիղճ օգտագործում են իրենց ֆինանսատեխնիկական միջոցները և առաջացնում այնպիսի խոշոր ճեղքվածքներ, որն ապագայում բերում է այնթույլատրելի վիճակների: Նա արձանագրեց, որ արդեն երրորդ տարին է, որ ՀՀ քաղաքացու համար գրեթե երկու անգամ հոսանքի գնի բարձրացում է եղել: <<ՀՀ քաղաքացիների աշխատավարձի բարձրացում չի եղել, ֆինանսական մուտքերի ավելացում չի եղել, և սա կբերի տնտեսության այնպիսի ոլորտների անկման, որոնք հենված են էներգետիկ ռեսուրսների վրա>>:

Քոքոբելյանը կարծում է, որ կառավարությունն ուղղակի պարտավոր է իր լիազորությունների սահմանում օգտվելու իր գործառույթներից և պարզելու, թե ինչ է տեղի ունենում այդ կազմակերպություններում: <<Ինձ համար տարօրինակ է, որ իմ գործընկերներից ոմանք խոսում են այդ կազմակերպությունների բարձր կառավարման մասին: Դա ուղղակի արհամարհանք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ>>,-նշեց նա:

Ըստ նրա՝ սխալ է նաև ամեն խնդիրն ուղղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քանի որ այդ կազմակերպությունը, որպես կանոն, արդեն գործ է ունենում <<չոր>> ներկայացված թվերի հետ: <<Ինչ է նշանակում 21-րդ դարում ուղղակիորեն 12 տոկոսից բարձր կորուստների մասին խոսել>>:

Հարցին, թե քաղաքացիներին այս որոշումը փողոց կհանի, Քոքոբելյանը պատասխանեց. <<Թող տարօրինակ չթվա, բայց սա, իհարկե, քաղաքացիների խնդիրն է առաջին հերթին ու քաղաքացիների ընդվզումն էլ առաջին հերթին քաղաքացիների իրավունքն է, ես չեմ գտնում, որ այդ խնդիրը պետք է լուծվի միտինգներով: Այս խնդիրը պետք է լուծվի բացառպես կառավարության համապատասխան լծակների միջոցով>>: Դիտարկմանը, որ այդ լծակները չկիրառվեցին գազի սակագնի, ապա էլեկտրաէներգիայի բարձրացման դեպքում, նա արձագանքեց. <<Մենք գործ ունենք այսօր ոչ ադեկվատ իրավիճակի հետ>>:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ