04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էլեկտրաէներգիան կթանկանա թե այս, թե մյուս տարի. նախարար 1in.am /վիդեո/

1in.am-ը գրում է.

Այն որ այս տարի էլեկտրաէներգիայի գինը բարձրանալու է, արդեն հայտնի է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն 1 Կվտ էլեկտրական էներգիայի գինը 17 դրամով բարձրացնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Բայց դա դեռ բավական չէ: էլեկտրաէներգիայի գինը, ամենայն հավանականությամբ, 2016թ. նույնպես կբարձրանա: Այս մասին այսօր տեղեկացանք Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից:

Հայտնի է, որ հաջորդ գարնանը վերազինման նպատակով ատոմակայանը 6 ամսով չի աշխատելու: Այդ ընթացքում էլեկտրաէներգիայի պակասուրդը լրացվելու է հիմնականում Հրազդանի ՋԷԿ-ի արտադրանքով, ինչը բավականին թանկ է և նորից թանկացնելու է հոսանքի գինը այնպես, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարի:

Հիշեցնենք, որ 2014թ. հոսանքը թանկացավ 4 դրամով այն պատճառաբանությամբ, որ ատոմակայանը լրացուցիչ 88 օր չէր աշխատել, և ՀԷՑ-ը նորից Հրազդանի ՋԷԿ-ից էր լրացուցիչ թանկ հոսանք գնել: Եվ ընդհանրապես, Երվանդ Զախարյանի կարծիքով, յուրաքանչյուր տարի էլեկտրաէներգիան պետք է առնվազն մեկ անգամ թանկանա:

Այս անգամ էլեկտրաէներգիան թանկանում է այն պատճառով, որ փոխհատուցվի ՀԷՑ-ի կուտակած մոտ 24 մլրդ դրամ պարտքը: Իսկ ՀԷՑ-ը, Ե.Զախարյանի խոսքով, այդ պարտքը կուտակել է երեք պատճառով՝ ատոմակայանի չաշխատելու, անցած տարվա սակավաջուր լինելու և բալանսային ռեժիմի խախտման: Եվ, ըստ նախարարի, ՀԷՑ-ն այս պատճառների համար պատասխանատու չէ, ուստի էլէներգիայի սակագինը պետք է բարձրանա:

Ե.Զախարյանը, սակայն, մի ուշագրավ հայտարարություն էլ արեց. բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստը հաշվարկվում է մոտ 15-16 տոկոս, մինջդեռ թույլատրելին 12 տոկոս է: Վերջին մի քանի տարիներին սահմանված նորմայից 4-5 տոկոսով ավելի կորուստ է գրանցվում: Իսկ 1 տոկոս էլեկտրաէներգիայի կորուստը մեկ տարվա համար, նախարարի տեղեկացմամբ, կազմում է 2,5 միլիարդ դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարի միայն սահմանված չափից ավելի կուրուստների արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դրամ: Մնացած 12 տոկոսն արդեն գործող սակագներում ներառված է:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ անկախ պաշտոնական հայտարարություններից՝ ՀԷՑ-ի հիմնական պարտքը գոյանում է այս կորուստներից: Իսկ թե այդ կորուստների քանի՞ տոկոսն ունի տեխնիկական պատճառներ, քանի՞սն է, պարզապես, համակարգի և բաժանորդների համատեղ պայմանավորվածության կամ պարզապես համատեղ գողության արդյունք, Ե.Զախարյանը չցանկացավ պատասխանել: Ասաց, թե կորուստներն ուսումնասիրող համապատասխան հանձնաժողով կա:

Նախարարը էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորեց նաև այն հանգամանքով, որ Հայաստանը էներգակիրներ չունեցող և էներգակիրներ ներկրող երկիր է: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ին է պատկանում մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը, ՀԷԿ-երն արտադրում են 30 տոկոսը: Այսինքն՝ արտադրվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը գրեթե սեփական ռեսուրս է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ