18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

«Ավարտին հասավ երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն ու «ԵՍ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարյանը ամուսնալուծվել են: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արման Մուշեղյանը: «ԱրմԱնիի վերջը: Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին […]

Երևան 2015. Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և  ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝  նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված  է պրոֆեսիանալ թիմի կողմից […]

Ավտովթար Աբովյան – Հրազդան ավտոճանապարհին

Մայիսի 14-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Աբովյան – Հրազդան հատվածում՝ «Օրրան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան – Սևան հատվածում (39-րդ կմ) բախվել են «Մերսեդես» մակնիշի 41 RU 001 պ/հ […]

Ինչու պաշտոնանկ արվեց ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը: Այս պաշտոնանկությունը մամուլում ներկայացվեց մեկ ուղղվածությամբ: Արա Դավթյանին կադրերի ռեզերվ ուղարկելը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպին, որն ունեցավ ծանր վերջաբան՝ տուժողներից մեկը կորցրեց մի աչքի […]

Մահացել է բլյուզի արքա Բի Բի Քինգը /վիդեո/

Երեկ 90 տարեկան հասակում մահացել է «բլյուզի արքա» Բի Բի Քինգը, գրում է РИА “Новости”-ն: Երաժիշտն օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի հետ կապված բարդացումների պատճառով։  Քինգի կարիերան սկսվել է 1948-ից, նա համարվում էր բլյուզի ամենահեղինակավոր կատարողներից մեկը եւ ստացել էր «բլյուզի արքա» մականունը։

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներին ևս մեկն ավելացավ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները դարձան չորսը: Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջադրվել էին Վահագն Գևորգյանը, Կարապետ Իսրայելյանը և Արթուր Հայրապետյանը: Երեկ առաջադրվել է անկուսակցական  և ոչ մի տեղ չաշխատող Սամվել Հակոբյանը: Ընտրությունները կայանալու են հունիսի յոթին:

Ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները

Շիրակի մարզի ավելի քան 60 պատանիներ և երիտասարդներ մասնակցում են «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ռազմահայրենասիրական ծրագրին։ «Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն ու քոլեջների սաները ներգրավվել են «Հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Արցախյան ազատամարտ», «Միջազգային մարդասիրական իրավունք», «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմաներով դասընթացների, շարային […]

«Օջախը մեզ համար սուրբ է»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ.  Սիրելի հայրենակիցներ,  ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:  Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ  են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի