24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչու պաշտոնանկ արվեց ոստիկանապետը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայիսի 13-ին աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:

Այս պաշտոնանկությունը մամուլում ներկայացվեց մեկ ուղղվածությամբ: Արա Դավթյանին կադրերի ռեզերվ ուղարկելը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպին, որն ունեցավ ծանր վերջաբան՝ տուժողներից մեկը կորցրեց մի աչքի տեսողությունը:

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Գորիսի ոստիկանապետի պաշտոնանկությունը պայմանավորված է ոչ այնքան Սուրիկ Խաչատրյանի որդու հետ: Պաշտոնանկության պատճառն ավելի ընդգրկուն է` ոստիկանապետի լկտի և ագրեսիվ պահվածքը: Վերջերս Արա Դավթյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Ոստիկանապետը վիճաբանել է քաղաքացու հետ` չարաշահելով դիրքը անպարկեշտ արտահայտություններ է արել եւ լկտի պահել իրեն: Սա հասել է Վլադիմիր Գասպարյանի ականջին, ինչն էլ դարձել է Դավթյանի կադրերի ռեզերվ ուղարկելու պատճառ: Փորձեցինք մանրամասներ ճշտել ոստիկանությունից:

Ոստիկանության լրատվության ծառայությունից Henaran.am-ին միայն նշեցին, որ «ոստիկանությունում միշտ լինում են կադրային փոփոխություններ եւ սա այդ շարքից է»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ