17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Օջախը մեզ համար սուրբ է»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ. 

Սիրելի հայրենակիցներ,

 ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը: 

Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ  են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ և ավանդույթներ ու, վստահաբար, հենց ընտանիքն է մեր ազգի գոյատևման, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

Հենց ընտանիքում է ձևավորվում մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը, Հայաստանի համար՝ առավել ևս: Ու հատկապես հենց այս տեսանկյունից, համոզված եմ, որ ինչպես ինձ համար, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար մշտապես անընդունելի կլինի ցանկացած օտարածին երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր հայ ընտանիքներին մաղթում եմ սիրով ու հարգանքով, մանկան քրքիջով լեցուն երկար տարիների խաղաղ և երջանիկ կյանք, ու թո՛ղ, որ հայ օջախներից անպակաս լինի ուրախությունը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ