11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 28, 2015

17 դրամով չի թանկանա սակագինը. նախարար

«Բոլոր դեպքերում հոսանքի սակագնի թանկացումը հաճելի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելը բոլորովին ցանկանալի աշխատանք չէ ոչ մեկի համար»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ խոսք կարող է հղել երեկվա ակցիայի մասնակիցներին, ովքեր պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։ «Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ […]

Սերգեյ Լավրովը հա՞յ է

Համացանցում հետաքրքիր տեղեկատվություն կա տարածված այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրականում ազգությամբ հայ է: Օգտատեր ARS LEV-ը հետաքրքիր հոդված է տեղադրել իր էջում, որտեղ մասնավորապես ասվում է. «Սերգեյ Քալանթարյանը ծնվել է Մոսկվայում` Թբիլիսիից գաղթածների ընթանիքում, 1950 թվականին: Լավրովը նրա մոր ազգանունն է: «Պաշտոնապես հրապարակված նրա կենսագրությունում ոչ մի տեղ չի նշվում, […]

Անձնական հարցեր են

«2.5 տարի շարունակ ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար, և նկատել եք՝ բողոքում են մի քանի փոքր խմբեր»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այդ դժգոհություններն անձնական հարցեր են ուղղակի:  «Մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու, և ինքներդ եք […]

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն […]

Շտկելու փոխարեն

«Այսօրվա հետ կապված կասեմ այն, ինչ համարյա միշտ ասել եմ: Այսօր հիմք դրվեց եւ առաջին, եւ երկրորդ, եւ երրորդ հանրապետություններին»,-քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ըստ նրա՝ սա ապացույցն է նրա, որ երբ հայ ազգը միաբանված է, ունենում է հաղթանակներ: «Երբ միաբանված չենք, Եղեռն ենք տեսնում»: Հարցին, թե հիմա […]

Գողություն երթուղայինում

Ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված Հասմիկ Խ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ 23 համարի երթուղայինում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, տարբեր բանկային քարտեր, որոնցից մեկով բանկոմատից կանխիկացրել են 300.000 դրամ: Մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու […]

«Սուրիկ Խաչատրյանն էլ բռով կանեփ է ուտում». փաստաբան

«Անմեղության կանխավարկածը ցավոք փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը: Որպես Բուդաղյանների փաստաբան Ալումյանը չցանկացավ անդրադառնալ Սյունիքի մարզպետին ու նրա որդուն առնչվող վերջին դեպքերին, սակայն նկատեց. «Ամսի 12-ի դեպքը, երբ տեղի ունեցավ երկու երիտասարդների ծեծը` մեզ համար կանխատեսելի էր: Կանխատեսելի էր էն առումով, որ անպատժելիության մթնոլորտը ստեղծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի